21 Հուլիս, Ուր, Վարդավառի պահքի Ե օր

Գրքեր
Հարց 68 – Հակոբ նահապետը դաշն է կնքում Լաբանի հետ, որ ոչխարների կամ այծերի խատուտիկ ծնվածներն իրեն տրվի՝ վարձի փոխարեն, քանզի Լաբանին հովվություն էր անում: Բնականաբար խատուտիկ ծնվում էին որոշները, բայց ոչ արհեստականորեն: Հակոբն արհեստականորեն էր ծնեցնում: Արդ՝ դա դաշինքի դեմ նենգություն չէ՞ր (Ծննդ. 30:37):

Պատասխան – Հակոբի այսպես վարվելը դաշինքի նենգություն չէր, քանզի ագահ և անօրեն Լաբանն իրեն շատ էր նեղացնում: Հակոբն իր աշխատանքի վարձն ուրիշ կերպ չէր կարող առնել: Նախ Լաբանը մեծ անիրավություն էր արել Հակոբին՝ Ռաքելի հարցում. խոստացել էր իրեն կնության տալ, իսկ փոխարենը տգեղ Լիային էր տվել: Հետո՝ յոթը տարի ևս ծառայեցրեց, որպեսզի նաև Ռաքելին տա կնության: Եվ որովհետև իր իրավունքը պաշտպանող իշխանավոր չկար, Հակոբն առհարկի իր վարձը նման հնարքով վերցրեց:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․