21 Հուլիս, Ուր, Վարդավառի պահքի Ե օր

Գրքեր
Հարց 9 - Ի՞նչ ծառ էր բարու և չարի իմացության ծառը:

Պատասխան – Ոմանք ասում են, թե թզենի էր, մյուսները՝ խնձորենի և այլն: Բայց այս եղելությունների պատմիչ նախամարգարեն Մովսեսն է: Նրանից ավելի հավաստի տեղեկություն ունեցող չկա թե՛ դրախտի և թե՛ Ադամի մասին, սակայն նա պտղի անուն չի տալիս: Ուստի բարու և չարի իմացության ծառի մասին կարող ենք այսքանն ասել. որովհետև Աստված պատվիրեց այդ ծառի պտղից չուտել և եթե որևէ մեկն ուտեր, ապա ուտողի չար լինելը կհաստատվեր: Դրա համար կոչվեց «Բարու և չարի իմացության ծառ», որով ճանաչվում է չարն ու բարին:

Մեր Սրբազան Հայրապետ Ներսես Շնորհալին այս երկու տեսակի ծառերի, այսինքն՝ կենաց ու գիտության ծառերի, մասին այսպես է ասում. «Ե՛վ կենաց ծառը, և՛ գիտության ծառը, ըստ ոմանց, ստուգապես ծառեր են՝ բնության չորս տարերքներից գոյացած, մեղքերի նմանողությամբ, բայց սրանցից տարբեր և հույժ վայելուչ և պտուղները հավաստի պտուղներ են, տեսակով մեզ անծանոթ, մեկը բնությամբ կյանք պարգևող, մյուսը մահ՝ ոչ բնությամբ, այլ պատվիրազանցության պատճառով եղած»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․