20 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր
Հարց 23 – Սուրբ Գիրքը գրում է՝ երբ Աստված ստեղծեց սողուններին, օրհնեց ու ասաց. ,Աճեցեք և բազմացեք» (Ծննդ. 1:22): Եթե այն օրհնությամբ յուրաքանչյուրն իր տեսակով շատացավ, ինչո՞ւ Փյունիկ հավքը մեկ հատիկ մնաց: Շատերն են պատմում, թե մեկ հատիկ է և իր մոխրից է վերստին հառնում:

Պատասխան – Հին գիտունները շատ տեղերում են գրել այդ Փյունիկ հավքի մասին: Բայց ուշ շրջանի փիլիսոփաներն ու բնության և բազում այլ բնագավառների հետազոտողները գտնում են, որ Փյունիկ հավքը առասպելական է: Սուրբ Գիրքը ևս այդպես է վկայում: Դրա համար են գրողներն ասում, թե մեկ հատիկ է աշխարհում: Ո՞ւր է մնում Աստծո հրամանը Նոյին, որ ասաց. «Անպիղծ բոլոր կենդանիներից յոթը-յոթը արու և էգ կմտցնես քեզ հետ տապան» (Ծննդ. 7:2): Հապա Փյունիկ հավքն ինչո՞ւ է մեկ հատիկ: Այսքան երկրներ շրջագայող իմաստասերներից մեկն անգամ չի ասել, թե տեսել եմ: Ուրեմն՝ մտացածին կենդանի է:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․