Գրքեր

Աղոթքի մասին

Աբբա Դանիել Սկյութացին պատմեց, թե մի եղբայր կար Եգիպտոսում, որը ճանապարհ գնալիս, երբ օրը տարաժամեց, ցրտի պատճառով մտավ գերեզմանոց և օթևանեց այնտեղ: Եվ երբ դևերն անցնում էին այդտեղով, մեկը մյուսին ասաց. «Տեսնո՞ւմ ես` ինչպիսի խիզախություն ունի այս մենակյացը, որ գերեզմանի մեջ է ննջում. ե՛կ տանջենք սրան»: Մյուսն ասաց. «Ինչո՞ւ ենք ուզում տանջել սրան. ամբողջովին մերն է և մեզ է ծառայում` կատարելով մեր կամքը, որովհետև ուտում է, խմում, չարախոսում և զլանում է աղոթել: Սրան տանջելու փոխարեն` գնանք խռովքի մեջ գցենք նրանց, ովքեր  մեզ են խռովեցնում և աղոթքներով մեր դեմ են մարտնչում օր ու գիշեր»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․