19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ամեն ինչ

Մրջյունը մեծ կանաչ տերևով լողում է` նայելով անծայրածիր ջրերին և մտահոգ ասում.

-Տկարացել եմ և անառողջ եմ, և հնարավորություն չունեմ…:

Եթե առողջ լինեի ու ուժեղ, ինչքան մեծամեծ գործեր կիրագործեի, ամեն ինչ կիսատ մնաց…, իսկ կյանքի ժամանակն էլ բավարար չէ, հակառակ դեպքում այս անծայրածիր ծովով կնավարկեի դեպի հեռավոր աշխարհներ:

Եվ այսպես մրջյունը լողում է փոքրիկ լճակի մեջ ու իր մեծամեծ, անավարտ գործերի մասին խորհում…

Մեր մեծ կամ փոքր կատարած գործերը անսահման Աստծո համար միշտ էլ իրենց չափերով փոքր են: Արարչի համար կարևոր է, թե մենք ինչ սրտով ու ջանքով ենք կատարում մեր նպատակը, առաքելությունը: Իսկ դժվարություններն ու տկարությունները համբերություն ու հոգևոր ինքնավերահսկում, փորձառություն են սովորեցնում…

 

Հովհաննես Մանուկյան

 

26.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․