Գրքեր

Անհիշաչարության մասին

Ոմն եղբայր բանալու կրկնակը պատրաստեց և բացում էր ծերի դուռն ու գողանում էր նրա դրամները: Իսկ ծերն այսպիսի թուղթ գրեց. «Տե՛ր իմ և եղբա՛յր, ով էլ որ լինես, բարի՛ եղիր և տա՛ր դրամի կեսը, իսկ կեսը ինձ թող՝ ծախսերի համար»: Եվ փողը երկու մասի բաժանեց ու գրությունը դրեց վրան: Գողացողը, իր սովորության համաձայն, գալով և տեսնելով թուղթը` կարդաց, պատռելով դեն նետեց և ողջ դրամը տարավ: Եվ երկու տարի անց այդ եղբայրը մեռնում էր, սակայն բազում օրեր հոգին դուրս չէր գալիս մարմնից: Իսկ երբ փոքր­ինչ հանգստություն եկավ նրա վրա և ուշքի եկավ, հասկացավ իր չարչարանքների պատճառը, կանչեց ծերին և ասաց. «Ների՛ր ինձ, քանզի ես էի գողանում քո դրամները»: Եվ ծերն աղոթք անելով` թողություն խնդրեց նրա համար, և երբ ավարտեց, եղբայրն իսկույն արձակեց հոգին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

 

23.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․