19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Աքիսն ու Աֆրոդիտեն

Աքիսը սիրահարվեց մի գեղեցիկ պատանու և Աֆրոդիտեին խնդրեց, որ իրեն կին դարձնի: Աֆրոդիտեն խղճահարվեց նրա տառապանքներից ու աքիսին դարձրեց գեղեցիկ մի աղջիկ: Պատանին առաջին հայացքից այնպես սիրահարվեց նրան, որ անմիջապես տուն տարավ: Եվ ահա, երբ նրանք ննջասենյակում էին, Աֆրոդիտեն կամեցավ իմանալ, թե արդյո՞ք մարմնի հետ միասին փոխվել է նաև աքիսի բնույթը, և ննջասենյակի կենտրոնում բաց թողեց մի մուկ: Աքիսը, մոռանալով, թե որտեղ է ինքը, և ով է, անկողնուց ուղղակի վեր ցատկեց մկան վրա` խժռելու: Աստվածուհին բարկացավ և նրան վերադարձրեց իր հին տեսքը:
Առակը ցույց էտալիս, որ ի բնե վատ մարդիկ ինչպես էլ կերպարանափոխվեն, միևնույնն է, իրենց բնույթը չեն կարող փոխել:

 

Եզոպոս

07.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․