Գրքեր

Առաքինությունների առաջնորդը

Ճանապարհին երեք վանականի առջև մի չար ոգի է հայտնվում` կերպափոխված լուսե հրեշտակի և ասում.

- Աստծո սիրելի որդիներ, շտապե´ք, ճանապարհի մյուս կողմում Աստված ձեզ է սպասում, շտապե´ք, քանի դեռ այնտեղ ձեզ է սպասում:

Առաջին վանականը, սիրով լեցուն, խանդավառվում է, վազում առաջ և ընկնում մի մեծ փոսի մեջ: Երկրորդ վանականն այդ պատգամը կատարելու համար խոնարհաբար շտապում է և հապշտապ առաջ շարժվելով՝ նույնպես ընկնում միևնույն փոսը: Երրորդը վանականն ուսից իջեցնում է պայուսակը, բացում:

Դևը հարցնում է.

- Ի՞նչ ես անում: Ինչո՞ւ ես հապաղում. Աստված քեզ է սպասում:

Երրորդ վանականը պատասխանում է.

- Փորձում եմ հոգևոր դատողությամբ առաջնորդվել:

Ապա պայուսակից հանում է աղոթագիրքն ու խաչակնքվում: Չար ոգին անհետանում է, և վանականը գնում է՝ երկու ընկերներին օգնելու և նրանց փոսից հանելու:

Առանց հոգևոր դատողության բոլոր առաքինությունները կարող են ոչ թե քեզ և մյուսներին օգնել, այլ նույնիսկ փորձության մեջ ընկելու պատճառ լինել...

 

Հովհաննես Մանուկյան

25.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․