Գրքեր

«Առատորեն սերմանողն առատորեն էլ կհնձի»

Սբ. Պողոս առաքյալի վերոնշյալ խոսքով առատ բերքն ու առատ պարգևն անխուսափելի է առատ սերմանողից. կարիքի մեջ գտնվողին ձեռք մեկնողը, սովորաբար, ավելին է ստանում, քան տվել էր: Ապա առաքյալն ասում է. «Աստված սիրում է նրան, ով նվիրում է սրտի հոժարությամբ և զվարթառատ կերպով և կարո՛ղ է ամեն պարգև առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ էլ ունենաք այնքան, որքան բավարար կլիներ ձեր բոլոր կարիքներին և կավելանար՝ ամեն տեսակ բարի գործերի հատկացվելու համար» (Բ Կորնթ. 9:6-9):

Փետրվարի 19-ին, սրտի հոժարությամբ և զվարթառատ կերպով օգնելու մեծ ցանկությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իր հերթական այցն ունեցավ Հաղթանակ գյուղի 7-րդ փողոցի 56 հասցեում բնակվող բազմազավակ անապահով ընտանիքին: Վեց անդամներից բաղկացած ընտանիքում ապրում են տատիկը ՝ 52-ամյա Բաղրամյան Մարգարիտան, նրա դուստրը՝ 30-ամյա Սիմոնյան Անուշը, ով միայնակ է խնամում իր չորս զավակներին: Ընտանիքն ապրում է միայն նպաստով:

Տեր Գրիգորն ընտանիքին հանձնեց համայնքի կողմից պատրաստած սննդի փաթեթներ և հիգիենայի պարագաներ, ապա՝ բժշկության աղոթք կարդաց: Այցն ուրախություն էր պատճառել այս ընտանիքին, նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին Տեր Հորն ու Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքին:

 

 

Կարինե Սուգիկյան

19.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․