Գրքեր

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Ոմն ծեր աղաչեց մի երիտասարդի՝ բնակվել իր հետ, և երիտասարդն ասաց նրան. «Մի շաբաթ հետո կգամ»: Գնաց և ուշացավ: Հետո եկավ ծերի մոտ և փորձեց նրան` ասելով. «Պոռնկության մեջ ընկա, հա՛յր»: Եվ ծերն ասաց. «Ապաշխարողների համար հույս կա, որդյա՛կ, քո մեղքերի կեսը կվերցնեմ ինձ վրա, և միասին կապաշխարենք»: Եվ երիտասարդն ասաց. «Այժմ գիտեմ, որ կարող ենք բնակվել միասին»: Եվ մնացին մի խցի մեջ, և մինչ այսօր այն խուցն Սկյութիայում կոչվում է երկու եղբայրների խուց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․