Գրքեր

Աս­տու­ծո գո­յու­թյան հա­վաս­տի­քը բնա­զան­ցա­կան զննու­թյամբ

 

 

Մարդ տրա­մա­դիր է քննել, զննել ու հե­տա­զոտել ամեն ինչ յուր շուր­ջը և հաս­կա­նալ յուր կյան­քի բո­լոր պա­րա­գա­նե­րի գաղտ­նիքն ու խոր­հուր­դը: Ա­մեն ինչ քննել ու զննել և ճշմար­տու­թյունը ճա­նա­չել ու պա­հել պա­տվի­րում է մեզ և սուրբ ա­ռաքյալը (Հռ., ԺԲ 2. Ա Կոր., Բ 10. Բ Կոր., ԺԳ 5. Գործք, ԺԷ 27): Ա­հ­ա այդ քննու­թյունն իսկ տա­նում է մեզ դեպի մեր հիմ­նա­կան հավատ­քի ճշմար­տու­թյունը, դեպի Աս­տու­ծո գո­յու­թյան հաստա­տու­թյունը: Մարդ­կու­թյունը յուր բո­լոր գո­յու­թյամբ նվի­րվել է այդ քննա­կան հե­տա­զոտու­թյանց, ձգտել է ամեն հարց ու հան­գույց լու­ծել և յուր զննե­լի հարց ու խնդիր­նե­րին վերջ­նա­կան պա­տաս­խան տալ` ու­ղիղ աշ­խար­հա­յե­ցո­ղու­թյուն ձեռք բե­րե­լով յուր կեն­սա­կան ճա­նա­պար­հի ու հո­գևոր խա­ղա­ղու­թյան հա­մար: Սա­կայն նա յուր այդ բո­լոր ձգտմամբ ու տքնու­թյանց մեջ չէ կա­րո­ղա­ցել ելք գտնել, որ­քան էլ վստա­հու­թյամբ հենվել է յուր մտքի հե­ղի­նա­կու­թյան վրա:

Մարդ այդ քննու­թյանց մեջ մտավ` մեր­ժե­լով Աս­տու­ծո գո­յու­թյունը: «Ա­սաց անզ­գամն ի սրտի իւ­րում, թէ ոչ գոյ Աս­տուած». ա­սում էր հա­զա­րավոր տա­րի­ներ ա­ռաջ սաղ­մո­սեր­գուն (Սաղմ., ԺԳ 1. ԾԲ 1): Մար­դիկ սկսան նյու­թեղենի մեջ ո­րո­նել նո­րան, որ նյու­թեղենից վեր է. «Կամ զհուր, կամ զհողմ, կամ զօդ ե­րագ, կամ զաստե­ղաց շրջանս, կամ զջրոց բռնու­թիւնս, կամ զլու­սա­ւորս երկ­նա­ւորս` զար­բա­նեակս աշ­խար­հի, աստուածս հա­մա­րե­ցան» (Ի­մաստ., ԺԳ 2. ԺԴ 21. Եզ­նիկ, էջ 9, 12-21, 204-241): Նո­քա Աս­տու­ծո ա­րար­չա­կան բա­րյաց ար­դյունք­նե­րին էին Աս­տու­ծո պա­տիվը տա­լիս և իս­կա­կան ան­տե­սա­նե­լի Աս­տու­ծուն ու­րա­նում:

Մեր­ժե­լով Աս­տու­ծուն` մար­դը սկսավ մտքի ուժով, բա­նա­կա­նու­թյան հե­ղի­նա­կու­թյամբ աշ­խար­հի ծա­գու­մը բա­ցատ­րե­լու հե­տա­մուտ լի­նել: Բո­լոր հին ազ­գերն, ինչ­պես հնդիկ­նե­րը, ա­սո­րես­տան­ցիք, եգիպ­տա­ցիք և այլք գի­տեին ա­րար­չու­թյունը, սա­կայն մո­լո­րվելով աստված­գի­տու­թյան մեջ, աշ­խար­հի ծա­գումն ևս մո­լար և հա­կա­սա­կան կար­ծիք­նե­րի ու տե­սու­թյանց են­թար­կե­ցին. ըստ ո­րում` ընդ­հան­րա­պես ան­ցա­կան աշ­խար­հի նյու­թը հավի­տե­նա­կան էին հա­մա­րում, Աս­տու­ծուն` կար­գադ­րիչ ու կազ­մող, և հենց հե­թա­նո­սաց պա­կա­սու­թյունն էր, որ Աս­տու­ծուն չէին ճա­նա­չում ճշմար­տա­պես:

Հե­թա­նոս գիտ­նա­կանք աշ­խա­տում էին աշ­խար­հի ծա­գու­մը տար­րե­րով բա­ցատ­րել: Եր­բեմն ջու­րը, նյու­թը, օ­դը և հյութն էին տարր հա­մա­րում (Հու­նյան ի­մաստա­սերք), եր­բեմն` հյու­լեն (հյու­լեա­կանք Քրիս­տո­սից 460 տ. ա.), եր­բեմն` թիվը (Պյու­թա­գո­րաս), գո­յու­թյունը (գա­ղա­փա­րա­կան հա­մաստվա­ծյան Պար­մե­նի­դես Ք. 500 տ. ա.) և ե­ղե­լու­թյունը (Հե­րակ­լիտ), եր­բեմն` նյութն ու ձևը, բայց երբեք չկա­րո­ղա­ցան իս­կա­կան հիմք գտնել, ո­րով կա­րո­ղա­նա­յին աշ­խար­հի ծա­գու­մը ա­ռանց ա­րար­չու­թյան պար­զել: Եվ ինչ­պես որ աշ­խար­հի ծա­գու­մը, այն­պես էլ վերջն ու նպա­տա­կը ան­լու­ծե­լի է մնում դո­ցա տե­սու­թյան մեջ:

Հին տե­սու­թյանց նշա­նավոր կետն այս է, որ նյու­թա­կա­նը մի սկզբնա­կան հիմք էր նկատ­վում աշ­խար­հի ծա­գու­մը բա­ցատ­րե­լու հա­մար: Թա­լե­սը մեզ հայտ­նի ա­ռա­ջին ի­մաստա­սերն է, որ Քրիս­տո­սից 600 տա­րի ա­ռաջ մի սկզբնա­կան նյու­թով էր ու­զում պար­զել բնու­թյան բո­լոր գաղտ­նիք­նե­րը: Նո­րան հե­տևե­ցին և հե­տևյալ ժա­մա­նա­կի ի­մաստա­սեր­նե­րը, ինչ­պես Դե­մոկ­րիտ և այլք: Ե­պի­կու­րյանց մեջ զար­գա­ցավ նյու­թա­պաշ­տու­թյունն ըստ ա­մե­նայ­նի, իսկ դո­ցա հա­կա­ռակ` ստոիկ­նե­րը սկսան նյու­թի հետ ուժի գա­ղա­փա­րը ևս հառաջ տա­նել և բնու­թյան բո­լոր ե­րևույթ­նե­րը նյու­թով ու ուժով բա­ցատ­րել, վասն­զի աշ­խար­հում կյան­քի գո­յու­թյունը ա­նու­րա­նա­լի է, ո­րի գոր­ծու­նեու­թյունը լոկ մե­ռյալ նյու­թով ան­կա­րե­լի է բա­ցատ­րել ու հաս­կա­նալ:

Այս­պի­սով, հին ի­մաստա­սի­րու­թյունը յուր ան­կա­տար վի­ճա­կով հան­դերձ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում զա­նա­զան ձևա­կեր­պու­թյուն ու փո­փո­խու­թյուն ստա­ցավ և, մերթ բա­նա­պաշ­տա­կան, մերթ հա­մաստվա­ծա­կան, մերթ գա­ղա­փա­րա­կան, մերթ ո­գե­պաշ­տա­կան և մերթ դո­ցա այ­լայ­լու­թյանց բո­վից անց­նե­լով, դար­ձավ մեր դա­րի նյու­թա­պաշ­տու­թյունը:

Այս նյու­թա­պաշ­տու­թյունը ձգտում է լոկ բա­նա­կան դա­տո­ղու­թյամբ ա­մե­նայն ե­րևույթ նյու­թով ու ո­րոշ օրենք­նե­րով բա­ցատ­րել` չճա­նա­չե­լով ոչ Աս­տու­ծուն և ոչ էլ որևիցե հո­գևոր սկզբունք: Գործ­նա­կան կյան­քում ևս ուղ­ղա­կի թե ա­նուղ­ղա­կի սույն այս նյու­թա­պաշ­տու­թյունը ե­պի­կու­րյան մարմ­նա­սի­րու­թյան ճա­նա­պարհ է բաց ա­նում (տե՛ս բանք Ժո­ղո­վո­ղին)` մեր­ժե­լով հո­գևոր հառաջա­դի­մու­թյունը, գե­ղա­րվեստ, գի­տու­թյուն, կրոն ու բա­րո­յա­կա­նու­թյուն և մարդ­կանց մտցնե­լով վայ­րե­նա­կան վի­ճակ: Թեև այս կո­պիտ նյու­թա­պաշ­տու­թյունից ու­զում է հե­ռու մնալ մե­քե­նա­յա­կան նյու­թա­պաշ­տու­թյունը և լոկ բնու­թյան գաղտ­նյաց լուծ­ման նվի­րվել, սա­կայն ան­կա­րող է յուր տե­սու­թյուն­նե­րով կտրվել յուր ստեղ­ծած այդ վայ­րե­նի, գործ­նա­կան կյան­քից: Ուստիև նյու­թա­պաշ­տա­կան սկզբունք­նե­րին նվի­րված­նե­րը կա­մա թե ա­կա­մա, հե­տևա­բար թե անմ­տա­բար նվիր­վում են ե­պի­կու­րյան ե­սա­պաշ­տու­թյան ու զեղ­խու­թյանց` վտան­գավոր և ավե­րիչ տարր կազ­մե­լով պե­տու­թյան ու հա­սա­րա­կու­թյան մեջ:

Բայց նյու­թա­պաշ­տու­թյունն յուր մե­քե­նա­յա­կան տե­սու­թյամբ ևս ան­կա­րող է բնու­թյան սկզբնա­կան և նույնիսկ երկ­րոր­դա­կան գաղտ­նյաց սա­կավ մասն ան­գամ լու­ծել և մարդ­կա­յին բա­նա­կան դա­տո­ղու­թյան պա­հան­ջին գո­նե մի թե­թև գո­հա­ցում տալ. ո՛չ Կանտ-լապ­լա­սյան հո­րի­նված­քը (սիս­տե­մը)` աշ­խար­հի ծագ­ման մա­սին, ո՛չ Լա­յելի­նը և ըն­կեր­նե­րի­նը` երկ­րի ծագ­ման ու կազ­մա­կեր­պու­թյան, ոչ Դար­վի­նի­նը` բույսե­րի ու կեն­դա­նյաց ծագ­ման վե­րա­բեր­մամբ, և ոչ էլ Կոն­տը, Սպեն­սե­րը, Լե­տուր­նո, Լուբ­բոկ, Տեյ­լոր և այլք կա­րո­ղա­ցան քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը դուրս բե­րել վայ­րե­նա­կան վի­ճա­կի ինք­նա­զար­գաց­ման տե­սու­թյամբ: Նյու­թա­պաշ­տու­թյունը կա­տա­րե­լա­պես ան­կա­րող է բա­ցատ­րել, թե ինչ­պե՞ս է հառաջ ե­կել գո­յու­թյունը, ինչ­պե՞ս է ծա­գել կյան­քը, որ­տե­ղի՞ց են աշ­խար­հի բազ­մա­զա­նու­թյունք և դո­ցա ներ­դաշ­նա­կու­թյունը: Որ­քան էլ նա հեն­վում է զա­նա­զան են­թադ­րու­թյանց վրա, ինչ­պի­սիք են` «հավի­տե­նա­կան նյութ», «ուժի պահ­պա­նու­թյուն», «ա­մե­նի­մաստուն պա­տա­հա­կա­նու­թյուն» և այլն, դարձ­յալ չէ կա­րո­ղա­նում շատ ու շատ հար­ցեր լու­ծել: Նա կա­մա­յա­կա­նորեն ըն­դու­նում է, որ ե­ղել է հավի­տե­նա­կան նյութ, բայց ո՛չ նյու­թի էու­թյունը գի­տե և ո՛չ կա­րող է այդ նյու­թը ցույց տալ: Նա չգի­տե, թե ի՞նչ է ուժը, ինչ­պե՞ս է հառաջա­ցել գի­տակ­ցու­թյունը, ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նի գո­յու­թյունը կամ առ­հա­սա­րակ աշ­խար­հը, զգա­ցո­ղու­թյունը, ա­զա­տու­թյունը, պար­տի­քը, բա­րո­յա­կա­նու­թյունը, կամ­քը կամ ընդ­հան­րա­պես ի՞նչ է և ին­չո՞ւ հա­մար մարդ­կու­թյան կյանքն ու գոր­ծու­նեու­թյունը: Կամ ինչ­պե՞ս է զգա­յու­թյանց ու զգա­ցո­ղու­թյանց բազ­մա­զա­նու­թյունից մար­դու գի­տակ­ցու­թյան միու­թյունը հառաջ գա­լիս. կամ նյու­թը ինչ­պե՞ս է հավի­տե­նա­կան, երբ չու­նի գի­տակ­ցու­թյուն և միայն մար­դու մեջ է գի­տակ­ցու­թյան գա­լիս:

Ե­թե նյու­թը հավի­տե­նա­կան է, հա­պա ինչ­պե՞ս կա­րող է հավի­տե­նա­կան նյու­թից ա­րա­րա­ծա­կան աշ­խար­հը հառաջ գալ: Բնա­գի­տու­թյունը հաստա­տում է, որ աշ­խար­հը սկիզբ է ու­նե­ցել. ու­րեմն ինչ­պե՞ս է այդ սկիզ­բը ե­ղել: Նյու­թի շար­ժու­մո՞վ: Ա­պա որ­տե­ղի՞ց է նյու­թը, և որ­տե­ղի՞ց է շար­ժու­մը, կամ ո՞վ է շար­ժո­ղը[1]: Նյու­թա­պաշտ­ներն ըն­դու­նում են, թե 70-ից ավե­լի տար­րեր կան, բայց չգի­տեն, թե ինչ­պե՞ս են դո­ցա­նից մար­մին­ներ հառաջա­ցել: Ա­սում են, թե եր­կի­րը մի մեծ գնդա­կից կտրված մար­մին է (հմմտ. Եզ­նիկ, 191-192), բայց բո­լո­րո­վին ան­զոր են բա­ցատ­րել, թե ին­չո՞ւ ա­րե­գա­կի վրա, որ մեր երկ­րի մասն է հա­մար­վում, չկա ո՛չ թթվա­ծին և ո՛չ բո­րա­կա­ծին: Խո­սում են տար­րե­րի ու հյու­լեի վրա, բայց չգի­տեն, թե ի՞նչ է մեկն ու մյու­սը: Կամ ինչ­պե՞ս կա­րե­լի է լոկ նյու­թով բա­ցատ­րել, զորօրինակ, ա­ռաձ­գա­կա­նու­թյունը, ծան­րա­կա­նու­թյունը, մագ­նի­սա­կա­նու­թյունը, կցո­ղու­թյունը և ե­լեկտ­րա­կա­նու­թյունն, որ իբ­րև մի շանթ մի ակն­թար­թում 80 հա­զար մղոն է գնում, ըստ ո­րում, այ­դոնք ան­տե­սա­նե­լի են ու գրե­թե ան­շոշա­փե­լի, այլ միայն յուրյանց ար­դյուն­քով ճա­նա­չե­լի: Եվ մին­չև այժմ ո՞վ կա­րո­ղա­ցավ նույնիսկ Հով­բի տված հար­ցե­րին պա­տաս­խա­նել ավե­լի, քան Հով­բը. «Զի՞նչ եր­կիր ի­ցէ, յո­րում լոյսն ա­գա­նի­ցի». «Ար­ձա­կի­ցե՞ս շանթս` եւ գնայ­ցեն, եւ ա­սի­ցեն ցքեզ, թէ զի՞նչ է» (ԼԸ 19, 35): Որ­պեսզի կա­րո­ղա­նան բա­ցատ­րել, թե ինչ­պե՞ս է լույսը մեզ հաս­նում, հնա­րե­ցին, թե հա­նուր­քը լիքն է ե­թե­րով, սա­կայն բնավ չկա­րո­ղա­ցան հաստա­տել յուրյանց ա­սա­ծը կամ ո­րո­շել, թե ի՞նչ է ե­թե­րը: Են­թադ­րում են, թե լույսը ա­լիք­նե­րի ծա­ծա­նու­մով է գա­լիս, բայց չգի­տեն, թե այդ ա­լիք­նե­րը նյու­թի ազ­դե­ցու­թյա՞ն տակ են հառաջ գա­լիս, թե՞ նո­րա­նից ան­կախ: Կեն­սա­բա­նա­կան հե­տա­զոտու­թյամբ հաս­կա­նում են գոր­ծա­րա­նավոր մար­մին­նե­րի յուրա­քան­չյուր ան­դա­մը, սա­կայն ոչ մի ժա­մա­նակ չկա­րո­ղա­ցան հաս­կա­նալ, թե ի՞նչ է կեն­դա­նու­թյուն ա­սած բա­նը: Ու­րեմն նյու­թա­պաշ­տու­թյունը չի կա­րող յուր ուղ­ղու­թյամբ և սկզբունք­նե­րով ոչ միայն հիմ­նա­կան, այլև շատ երկ­րոր­դա­կան հար­ցեր լու­ծել յուր ե­րևա­կա­յած հե­ղի­նա­կու­թյամբ:

Ան­թիվ և ան­հա­մար այս­պի­սի հար­ցեր կու­տակ­վում են նյու­թա­պաշ­տու­թյան ա­ռաջ և ան­լու­ծե­լի մնում, ուստիև ի­րավա­պես ա­սում է լորդ Սա­լիս­բյուրին, որ «մենք ապ­րում ենք գի­տու­թյան փոք­րիկ լու­սավոր կղզու վրա և շրջա­պա­տված ենք ամեն կող­մից ան­թա­փան­ցե­լի գաղտ­նյաց ըն­դար­ձակ ան­հայտ տա­րա­ծու­թյամբ». ըստ ո­րում` «աշ­խար­հի մեջ ամեն ապ­րող կա­խված է հավի­տե­նա­կան ա­րա­րիչ և ա­մե­նախ­նամ Էա­կից»: Թե­րու­սը, բնա­գի­տա­կան վայրիվե­րո տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նա­լով, կար­ծում է, թե շոշա­փե­լի փաստե­րով նոր հա­մոզ­մունք է ձեռք բե­րում հա­կա­ռակ յուր աստվա­ծա­տուր հավատ­քին, մինչ­դեռ լավ զննե­լով` պարզ տես­նում է, որ այդ ա­մե­նը խա­բու­սիկ է և ոչ մի նյու­թա­կան կամ նյու­թա­պաշ­տա­կան տե­սու­թյուն չի կա­րող ոչ միայն աշ­խար­հի գաղտ­նիք­նե­րը պար­զել, այլև մեկ գյու­տով տաս­նյակ գաղտ­նիք­ներ է ե­րևան հա­նում և նույնիսկ մեր շոշա­փե­լի ի­րե­րի մա­սին բա­ցատ­րու­թյուն տալ չէ կա­մե­նում: «Մի քիչ ի­մա­տա­սի­րու­թյունը հա­կեց­նում է մար­դու միտ­քը դեպի ա­նաստվա­ծու­թյուն, բայց խո­րին ի­մաստա­սի­րու­թյունը տա­նում է մար­դու միտ­քը դեպի կրոն»,- ա­սում է լորդ Բեյ­գըն:

Նյու­թա­պաշ­տու­թյան ան­զորու­թյունն է պատ­ճառ, որ նո­րա դպրո­ցից ե­լած շատ գիտ­նա­կան­ներ ջա­նա­ցին փրկել յուրյանց դպրո­ցը` ճա­նա­չե­լով նյու­թի հե­տև և հո­գու նշա­նա­կու­թյունը: Այս ձգտու­մից հառաջա­ցավ ո­գե­պաշ­տու­թյունը, որ նյու­թի տեղ հո­գին է դնում և կամ հո­գու նման մի «ան­հայտ»: Սա­կայն այդ ուղ­ղու­թյունն ևս յուր շավ­ղով, որ ոչ այլ ինչ է, ե­թե ոչ Քրիս­տո­սից 500 տ. ա. Պար­մե­նի­դեսի գա­ղա­փա­րա­կան հա­մաստվա­ծու­թյունը, իս­կա­պես չէ տար­բեր­վում նյու­թա­պաշ­տու­թյունից և նմա­նա­պես ան­կա­րող է ոչ միայն սկզբնա­կան, այլև երկ­րոր­դա­կան պատ­ճա­ռա­կան գաղտ­նիք­նե­րը լու­ծել:

Թե՛ նյու­թա­պաշ­տա­կան և թե՛ ո­գե­պաշ­տա­կան ուղ­ղու­թյունք և նո­ցա բո­լոր ճյու­ղավո­րու­թյունք չկա­րո­ղա­ցան յուրյանց սկզբնա­կան կազ­մու­թյամբ փոքրիշա­տե ա­չա­լուրջ քննա­դա­տու­թյան դի­մա­նալ: Խո­հա­կան բո­լոր հե­տա­զոտու­թյուն­նե­րը, հաս­նե­լով աշ­խար­հի ծագ­ման քննու­թյան, միշտ ավե­լի և ավե­լի անհ­րա­ժեշտ էին կաց­նում Աս­տու­ծո գո­յու­թյան ճշմար­տու­թյունը: Բայց և այն­պես հեշտ չէր այդ դպրոց­նե­րում տո­գո­րված ան­ձանց հա­մար թող­նել յուրյանց մա­քառ­ման դաշ­տը և միան­գա­մից անց­նել հավատ­քի շրջա­նը: Եվ ա­հա դո­ցա­նից շա­տե­րը, դառ­նա­լով դեպի կրոն, ըն­կան հա­մաստվա­ծու­թյան մեջ, են­թադ­րե­լով, որ իբ­րև թե ա­մե­նից ա­ռաջ ե­ղած է «բա­ցար­ձակ գո­յու­թյունը», որ ա­նի­րա­կան է և ի­րա­կա­նի հիմք, ան­գի­տակ­ցա­կան է և գի­տակ­ցու­թյան հիմք, ընդ­հա­նուր է և մաս­նավո­րի հիմ­նա­քար: Այդ «բա­ցար­ձա­կը» մեկ գիտ­նա­կա­նի մոտ կոչ­վում է «գո­յա­ցու­թյուն», մյու­սի մոտ` «ես» կամ «անձն», եր­րոր­դի մոտ` «չե­զոք ան­տար­բե­րու­թյուն» և կամ «հա­կադ­րու­թյանց միու­թյուն», բայց և այն­պես աշ­խար­հի սկիզ­բը չեն կա­մե­նում բա­ցատ­րել և ե­րևան են հա­նում բազ­մա­թիվ նոր հա­կա­սու­թյուն­ներ, ո­րոնք վե­րևի զու­գա­դի­պու­թյանց մեջ ակ­նե­րև են: Այդ ի՞նչ բա­ցար­ձակ գո­յու­թյուն է, որ ի­րա­կան չէ. ինչ­պե՞ս, ի՞նչ նոր պատ­ճա­ռա­կան օրեն­քով կա­րող է ա­նի­րա­կա­նը (ո­չին­չը) ի­րա­կան (ինչ) հառաջ բե­րել կամ ուժ հառաջաց­նել (Եզ­նիկ, 27, 32): Նա ո­չինչ է և պետք է ու կա­րող է ամեն ինչ լի­նել. ին­քը ո­չինչ է, բայց և չի կա­րող ո՛չ վերջ­նա­կան և ո՛չ ան­վերջ լի­նել. ին­քը բո­լոր ե­րևույթ­նե­րի բո­վան­դա­կու­թյան ա­նո­րոշ ամ­բող­ջու­թյունն է, բայց և բա­ցար­ձակ ա­նո­րո­շու­թյուն լի­նե­լով` ո­չինչ է: Ա­հա հա­կա­սու­թյուն­ներ, ո­րոնք ե­թե հե­տևա­բա­նենք, ան­թիվ հա­կա­սու­թյուն­ներ ե­րևան կհա­նենք: Մեկից նյու­թա­պես ել­նում են շատ ի­րեր. այդ մեկը ա­նո­րոշ է, բայց ո­րոշ ի­րեր են ել­նում նո­րա­նից. ինքն ստոր է, բայց բարձ­րը նո­րա­նից է դուրս գա­լիս և այլն, և այլն: Պարզ է, որ հա­մաստվա­ծու­թյունը ոչ այլ ինչ է, ե­թե ոչ գիտ­նա­կա­նաց օ­դա­յին կա­ռու­ցում:

Հի­րավի՛, օ­դա­յին կա­ռու­ցում. չէ՞ որ մարդ տար­բե­րում է յուր ան­ձը կեն­դա­նի­նե­րից ու բույսե­րից, մինչ­դեռ ըստ այդ տե­սու­թյան` ա­մենքն էլ մի մաս կամ մի ստո­րո­գու­թյուն են «ընդ­հա­նուր գո­յու­թյան»: Եվ ե­թե ամեն մի ան­հատ մի մաս է «ընդ­հա­նուր գո­յու­թյան և միու­թյան», հա­պա ի՞նչ բան է գո­յու­թյան կռիվը, ան­հա­տի կռիվը ա­մեն­քի դեմ և նո­րա տի­րա­պե­տու­թյունը բնու­թյան վրա: Ինչո՞ւ ամեն մի զգա­յա­կան մար­մին ինքն ինք­յան մի սահ­մա­նա­փակ ամ­բող­ջու­թյուն է ճա­նա­չում և ա­մեն­քից տար­բեր­վում յուր բո­լոր գոր­ծու­նեու­թյան մեջ: Կամ ինչ­պե՞ս է նա մյուս­նե­րից ջոկ մտա­ծում, ընդ­հա­նուր գո­յու­թյունից տար­բեր­վում, մարմ­նից զա­նա­զան­վում. կամ ինչ­պես է հին սերն­դից ըն­դու­նակ նոր սե­րունդ հառաջա­նում, հան­ճար ե­րևում: Եվ քա­նի ծի­ծա­ղե­լի է լսել, որ ընդ­հա­նուր բա­ցար­ձակ գո­յու­թյունը ան­գի­տակ­ցա­կան է, իսկ մենք գի­տակ­ցու­թյուն ու­նինք. նա չէ մտա­ծում, իսկ մենք մտա­ծում ենք. օրենք, գա­ղա­փար և ի­մաստու­թյուն մենք ենք մտա­ծում, իսկ այդ բա­ցար­ձա­կը` ոչ: Եվ ե­թե այդ ստոր բա­ցար­ձա­կից մենք զար­գա­նա­լով բարձ­րա­նում ենք, արդյոք ո՞րն է մեր բարձ­րա­նա­լու սահ­մա­նը, և ի՞նչ վի­ճակ պետք է ու­նե­նա աշ­խար­հի ան­խու­սա­փե­լի վեր­ջը. պետք է վերս­տին ոչն­չա­նանք. ու­րեմն հավի­տե­նա­կան չեն նյութն ու յուր հատ­կու­թյունը և նպա­տա­կա­հարմար` ձգտու­մը, պետք է մնա՞նք այս գի­տակ­ցու­թյամբ. ու­րեմն ա՞յլ էր նյու­թը նախքան մեր լի­նե­լը և մե­զա­նով ու­րի՞շ է դար­ձել:

Բա­րո­յա­կան հա­կա­սու­թյունն ևս մեծ է, զի չարն ու բա­րին միա­ժա­մա­նակ բա­ցար­ձա­կից են. հա­պա ինչ­պե՞ս է մեկը բա­րի նպա­տակ դնում, մյու­սը` չար. կամ ինչ­պե՞ս են ի­րար հետ հարմար­վում զա­նա­զան մարդ­կանց տա­րո­րոշ նպա­տակ­նե­րը, կամ ո՞րն է ճիշ­տը, հո­ռե­տե­սու­թյո՞ւնը, թե՞ լավա­տե­սու­թյունը. կամ ո՞րը պետք է վերջ ի վերջո հաղթա­նակ տա­նե, բա­րի՞ն, թե՞ չա­րը, իսկ ե­թե միշտ պետք է մնան, մի՞թե աշ­խարհն այս­պես ան­վերջ է:

Այս­պի­սով ո՛չ նյու­թա­պաշ­տու­թյան ան­տե­սա­նե­լի նյու­թը և ո՛չ հա­մաստվա­ծու­թյան «բա­ցար­ձակ գո­յա­ցու­թյունը» չեն կա­րող աշ­խար­հի սկիզ­բը բա­ցատ­րել և Աս­տու­ծո գո­յու­թյան գա­ղա­փա­րի անհ­րա­ժեշ­տու­թյունից բա­ժա­նվել: Աշ­խար­հի ծագ­ման բա­ցատ­րու­թյունը պա­հան­ջում է ան­պատ­ճառ ճա­նա­չել Աս­տու­ծո գո­յու­թյունը, մինչ­դեռ նո­րա մեր­ժողք իսկ Աս­տվա­ծա­յին կա­րո­ղու­թյուն­նե­րը, այս­պես թե այն­պես, վե­րագ­րում են կա՛մ «նյու­թին», կա՛մ «բա­ցար­ձակ գո­յա­ցու­թյան», կա՛մ «ո­գևոր նյու­թին», կա՛մ «ո­գևոր հյու­լեին», կա՛մ «բնու­թյան», ո­րոնք իս­կա­պես ի­րա­կան չեն, այլ մտա­ցա­ծին, գո­յու­թյուն չեն, այլ ա­րա­րա­ծա­կան աշ­խար­հի որևիցե հատ­կու­թյունը, ինչ­պես կրա­կի հատ­կու­թյունն է այ­րե­ցո­ղու­թյունը: Այդ բո­լոր մո­լո­րու­թյանց հի­մուն­քը բա­ռա­խա­ղու­թյունն է:

Հին ժա­մա­նակ այդ տե­սու­թյունք արդեն բավա­կան զար­գա­ցումն ու­նեին, ուստիև, զորօրինակ, Սե­նե­կան յուր ժա­մա­նա­կի բնա­պաշտ­նե­րի դեմ ա­սում էր. «Չի­մա­նա՞ս, զի զա­նուն փո­խես Աս­տու­ծոյ. զի՞նչ այլ է բնու­թիւն, ե­թէ ոչ Աս­տուած, եւ աստուա­ծե­ղէն բան, որ ներ­գոյ յա­մե­նայն աշ­խար­հի եւ ի մա­սունս նո­րա»: Այս խոս­քե­րը վե­րա­բե­րում են բո­լոր նյու­թա­պաշտ­նե­րին, վասնզի դո­քա ինչ ձևա­կեր­պու­թյուն էլ տան յուրյանց տե­սու­թյան, շատ հար­ցեր պար­զեն թե լռել­յայն անց­նեն, այդ միև­նույն է, այս­պես թե այն­պես ստի­պված են նյու­թի հետ ըն­դու­նե­լու նաև աստվա­ծա­յին զորու­թյուն, կամ աստվա­ծա­յին կա­րո­ղու­թյուն, կամ աստ­վա­ծա­յին բա­նա­կա­նու­թյուն և կամ աստվա­ծա­յին հատկու­թյուն զա­նա­զան ա­նուն­նե­րի ու ո­րոշ­մանց տակ: Իսկ այդ­պի­սի տե­սու­թյուն­նե­րը հե­տևա­բա­նե­լով` անհ­րա­ժեշ­տա­պես գա­լիս ենք դարձ­յալ դեպի այն ճշմար­տու­թյուն­ներն, ո­րոնք տրված են մեզ աստ­վա­ծա­յին հայտ­նու­թյամբ: Բայց ոչ միայն աստվա­ծա­յին այդ հայտ­նու­թյունը, այլև նո­րա բնա­կան հայտ­նու­թյունը տա­նում են մար­դուն դեպի այդ եզ­րա­կա­ցու­թյունը, որ աշ­խար­հի ստեղ­ծողն ու կա­ռա­վա­րո­ղը ա­մե­նա­կա­րող բա­նա­կա­նու­թյունն է, ինչ­պես պնդեց յուր ժա­մա­նա­կի նյու­թա­պաշտ­նե­րի դեմ Ա­նաք­սա­գո­րաս ի­մաստա­սերը Քրիս­տո­սից 500 տ. ա.:

Արդ, բնա­զան­ցա­կան, նաև ա­մե­նայն զննու­թյուն սկսվում է` իս­կա­պես կաս­կա­ծե­լով ու­նե­ցած հաս­կա­ցա­ծի վրա և հառաջա­ցած հար­ցե­րին նոր լու­ծումն ո­րո­նե­լով: Այդ­պի­սի զննու­թյան վստա­հու­թյուն ստա­նում է մարդ` ա­ռավե­լա­պես մեծ կար­ծիք ու­նե­նա­լով յուր բա­նա­կա­նու­թյան վրա (բա­նա­պաշ­տու­թյուն) և հա­մոզ­վելով, որ իբր թե յուր մտա­ծո­ղու­թյամբ կա­րող է աշ­խար­հի բո­լոր գաղտ­նիք­նե­րի ու խոր­հուրդ­նե­րի մեջ թա­փան­ցել և ա­մե­նայն ինչ ի­մա­նալ: Մարդ­կու­թյունն այս ըն­թաց­քը բռնեց և, բնա­կա­նա­բար հա­կվելով դեպի տե­սա­նե­լին և զգա­լին, ձգտեց նյու­թա­կան մե­քե­նա­յա­կան բա­ցատ­րու­թյուն տալ բո­լոր ե­րևույթ­նե­րին և նո­ցա սկզբնա­կան ծագ­ման: Ինչ­պի­սի ուղ­ղու­թյուն էլ նա բռնեց այդ ըն­թաց­քում, միշտ  կա՛մ նյու­թա­պաշ­տա­կան տե­սու­թյուն­նե­րի մեջ ըն­կավ և կա՛մ նյու­թա­պաշ­տա­կան ու կրոնա­կան սկզբունք­նե­րի հա­մադ­րու­թյանց մեջ խար­խա­փեց: Այդ­պի­սի հա­մադ­րու­թյուն­ներ են հա­մաստվա­ծու­թյունը, ո­գե­պաշ­տու­թյունը, բնա­պաշ­տու­թյունը, գա­ղա­փա­րա­պաշ­տու­թյունը և այլն: Այդ բո­լոր տե­սու­թյունք իբ­րև նո­րու­թյուն­ներ առ­ժա­մայն գրավե­ցին մարդ­կանց մտքե­րը, թեև այ­դոնք իս­կա­պես հնավանդ նո­րու­թյուն­ներ են` նոր ձևի տակ ձևված: Այ­դոնք ևս հնա­ցան. մար­դիկ չեն կա­րող թե՛ այդ տե­սու­թյունք թող­նել և թե՛ նոր ելք չո­րո­նել. բայց նոր ելք էլ չէ մնա­ցել ո­րո­նե­լու: Այդ հին տե­սու­թյունք լավ են մի­միայն նո­ցա հա­մար, ո­րոնք լավ են հա­մա­րում հան­դեր­ձյալ կյանք չճա­նա­չել, ան­մահ չնկա­տվել և մի խոս­քով` Աս­տու­ծուն մո­ռա­ցու­թյան տված լի­նել յուրյանց խղճմտան­քի բո­ղո­քը խեղ­դե­լու հա­մար: Դո­րա հե­տևան­քը կլի­նի կյան­քի թշվա­ռու­թյան զգա­ցու­մը, հոռե­տե­սու­թյուն և հե­տևա­բար` ոչն­չու­թյան նվի­րվել: Այդ էլ նոր չէ և բուդ­դա­յա­կա­նու­թյան մեջ իբ­րև տհա­ճե­լի է ճա­նաչ­վում փորձ­նա­կա­նա­պես: Այլևս ու­րիշ ճա­նա­պարհ չէ մնում ո՛չ աշ­խար­հի ծագ­ման և ո՛չ էլ նո­րա վեր­ջի վի­ճա­կի մա­սին մի ո­րոշ հաս­կա­ցո­ղու­թյուն ձեռք բե­րե­լու կյան­քի մեծ հան­գույ­ցի խա­ղա­ղու­թյան հա­մար: Ո՞ւր դի­մե զննո­ղը, որ­տե՞ղ կա նոր ելք. որ­տե՞ղ ո­րո­նել մեր հո­գու այդ ա­նընկ­ճե­լի պա­հան­ջի գո­հա­ցու­մը: Ո՛չ մի տեղ. ու­րիշ տեղ չէ մնա­ցել: Սա­կայն դե­ռևս հնից մի նո­րու­թյուն չէ ճա­շա­կվել. այդ չգի­տե­մու­թյունն է, և դո­րա մեջ սկսավ խար­խա­փել վե­րո­հիշյալ բո­լոր զննու­թյանց մեջ հուսա­հա­տված գիտ­նա­կա­նը: Նա խոս­տո­վա­նում է, որ չգի­տե այն, ինչ որ մեր­ժել է և ինչ որ ձգտել է մտքի ուժով և զգա­յա­կան շավ­ղով բա­ցատ­րել (Սպեն­սեր): Սա­կայն դուրս ե­կավ Մաքս Մյուլ­լեր, որ քա­ջու­թյուն ու­նե­ցավ խոս­տո­վա­նե­լու ան­հա­սա­նե­լի Էա­կի գո­յու­թյունը: Եվ ո­րով­հե­տև աշ­խար­հի ե­րևույթ­նե­րի և ի­րե­րի փո­խա­դարձ պատ­ճա­ռա­կան կա­պակ­ցու­թյունը ա­նու­րա­նա­լի է գիտ­նա­կան հե­տա­զոտու­թյանց մեջ, իսկ այդ մի ան­հեր­քե­լի ա­պա­ցույց է այդ պատ­ճա­ռա­կա­նու­թյան ստեղ­ծո­ղի և պա­հան­ջո­ղի, այ­սինքն` Աս­տու­ծո գո­յու­թյան, ուս­տի չգի­տե­մա­կան­նե­րը այն­քան կխար­խա­փեն հին հե­թա­նո­սաց բա­ցա­սա­կան ճա­նա­պար­հի վրա, մին­չև որ Աս­տու­ծո լույսի շո­ղը նո­ցա վրա ևս կծա­գե, ինչ­պես Քրիս­տո­սի գալս­տյամբ ծա­գեց հե­թա­նոս աշ­խար­հի վրա:

Եվ այս հի­րա՜վի, ո­րով­հե­տև ա­ռաջ, ըստ հին գի­տե­մա­կան­նե­րին (գնոս­տիկ), ա­սում էին, թե գի­տենք ամեն ինչ ա­ռանց Աս­տու­ծո հայտ­նու­թյան: Քննե­ցին ամեն ինչ և տե­սան, որ սխա­լված են. այժմ էլ ա­սում են, թե չգի­տենք ո՛չ սկզբի և ո՛չ վեր­ջի մա­սին լու­ծումն տալ. իսկ չգի­տե­նալ խոս­տո­վա­նե­լը նշա­նա­կում է, որ մարդ­կա­յին բա­նա­կա­նու­թյունը չի կա­րող սոսկ յուր ուժով, Աս­տու­ծուն չճա­նա­չե­լով, կամ ա­ռանց Աս­տու­ծո հայտ­նու­թյան աստվա­ծա­յին գոր­ծե­րի խոր­հուրդ­նե­րը գտնել և հաս­կա­նալ: Ս. Գրքի կրոնա­կան սկզբուն­քը նույնիսկ այդ է, որ ճշմա­րիտ մար­դը պետք է զգա յուր ան­զորու­թյունն աստվա­ծա­յին խորհր­դոց մեջ թա­փան­ցե­լու, խո­նար­հվի ու գի­տե­նա, որ ին­քը մի խեղճ փո­շեհատ է ստեղ­ծո­ղի ան­սահ­ման գոր­ծե­րի մեջ և ա­պա նո­րա­նից ստա­նա յուր ներ­քին տո­գոր­մանց խա­ղաղ լու­ծու­մը: Չգի­տե­մա­կանք (ագ­նոս­տիկ) ար­դեն ա­րել են ա­ռա­ջին քայլն ու խո­նար­հվել:

Բայց մարդ­կա­յին հո­գու հառաջա­դի­մու­թյունը չի կա­րող չգի­տե­նա­լով գոհ մնալ. նա լու­ծում է ու­զում յուր կոչ­ման, հե­տևա­բար և յուր ծագ­ման ու վեր­ջի, իսկ նո­րա բա­նա­կա­նու­թյունն ա­սում է. «Ես ան­զոր եմ բա­ցատ­րու­թյուն տալ»: Ու­րեմն կմնա դի­մել դար­ձյալ առ Աս­տված և նո­րա հայտ­նու­թյամբ ա­մե­նայ­նի ո­րո­շումն ստա­նալ: Մար­դու` յուր ան­զորու­թյան խոս­տո­վա­նու­մը հիմ­նա­կան քայլն է Աս­տու­ծո գո­յու­թյան խոս­տո­վա­նու­թյան և քրիս­տո­նեա­կան հավատ­քի: Սա­կայն ոչ միայն չգի­տե­մու­թյամբ է մարդ գա­լիս դեպի այդ վեր­ջին եզ­րա­կա­ցու­թյունը և հավատ­քի անհ­րա­ժեշ­տու­թյունը, նա մին­չև ան­գամ նյու­թա­պաշ­տու­թյան կա­տա­րյալ ու­սում­նա­սի­րու­թյամբ ևս գա­լիս է և կամ պետք է ան­պատ­ճառ գա դեպի նույն կետը: Ու­րա­նալ այն ճշմար­տու­թյուն­նե­րը կամ ան­գի­տա­նալ այն ա­մե­նը, ինչ որ մեր փոր­ձե­րին չէ են­թարկ­վում, դեռ ի­րավունք չէ տա­լիս ու­րա­նա­լու նաև աշ­խար­հի գո­յու­թյունը: Չու­րա­նա­լով աշ­խար­հի գո­յու­թյունը և բա­ցատ­րե­լով նո­րա բո­լոր ե­րևույթ­նե­րը, ըստ նյու­թի «բնա­հատուկ օրենք­նե­րին», չգի­տե­մա­կա­նը, կամ թե նույնիսկ նյու­թա­պաշ­տը, ստիպ­ված է ըն­դու­նե­լու և վար­դա­պե­տե­լու նյու­թի այդ­պի­սի հատկու­թյանց և օրենք­նե­րի հավի­տե­նա­կա­նու­թյունը: Նա նույն­պես ստիպ­ված է խոս­տո­վա­նե­լու, որ բնա­կան ըն­թաց­քի նպա­տա­կա­հարմար և հառաջա­դի­մա­կան ձգտու­մը-նյու­թից մին­չև երկ­րավոր գե­րա­գույն ա­րա­րած մար­դը-նույն­պես հավի­տե­նա­կան է: Իսկ այդ­պի­սի սկզբունք­նե­րից արդեն ինքնըստինքյան հե­տևում են, որ ա­պա­գա­յում պետք է լի­նի կյան­քի մի կա­տա­րյալ վի­ճակ, որ պսա­կավո­րե աշ­խար­հի բնա­կան ըն­թաց­քը. և որ մար­դու` նյու­թի բա­նա­կան և գի­տակ­ցա­կան կյան­քը նույն­պես պետք է, ըստ յուր ընդ­հան­րա­կան ներ­քին ձգտման, ան­մա­հա­կան լի­նի և հան­դեր­ձյալ ե­րա­նու­թյուն ու­նե­նա. վասնզի այդ նյու­թա­պաշտ­նե­րը երբեք չեն կա­րող ժխտել անձ­նավո­րու­թյանց ի­րա­կա­նու­թյունը, թեև չեն էլ կա­րո­ղա­նում բա­ցատ­րել, թե ինչ­պե՞ս ընդ­հա­նուր նյու­թից մաս­նավոր անձ­նավո­րու­թյուն է դի­մավոր­վում: Ան­շուշտ այս­տեղ մի ու­րիշ բան կա, որ մաս­նավո­րում է մար­դուն աշ­խար­հի ընդ­հա­նուր էու­թյունից, և մարդ գի­տակ­ցում է ին­քյան, որ ին­քը տար­բեր է նյու­թից յուր էու­թյամբ: Բայց ե­թե ըն­դու­նենք էլ, որ մարդ մի­միայն նյութ է, հո­գին նյու­թեղեն է, դար­ձյալ պետք է գանք այն եզ­րա­կա­ցու­թյան, ինչ­պես ա­սա­ցինք, որ մեր կյան­քի ըն­թաց­քը դի­մում է դեպի կա­տա­րե­լու­թյուն. այդ է մեր նյու­թի ձգտու­մը, իսկ նյու­թը երբեք չէ ար­գել­վում յուր ձգտում­նե­րի հառաջա­դի­մու­թյունից` ըստ այժ­մյան գի­տու­թյան[2]: Մա­նավանդ որ, նյու­թա­պաշտ­նե­րի «գո­յու­թյան կռվի» տե­սու­թյունը ցույց է տա­լիս, որ մար­դը կռվում է ի­րա­կա­նու­թյան դեմ, նա գի­տակ­ցա­կան կռիվ է մղում, և այդ կռիվը չէ վեր­ջա­նում նո­րա մա­հով. ին­չո՞ւ. վասնզի նյու­թի ձգտու­մը, հավի­տե­նա­կան լի­նե­լով, ե­րևում է այդ գի­տակ­ցա­կան կռվի մեջ և ու­րեմն վերջ ու ա­ռաջ պետք է հաղթա­նա­կե: Եվ ա­հա կյան­քի պսա­կը նաև նյու­թա­պաշ­տա­կան հե­տևա­բա­նու­թյամբ կլի­նի ան­ձի հավի­տե­նա­կան կյան­քը և ե­րա­նու­թյունը, որ մի­միայն նո­րա մոտ կլի­նի, որ հավի­տե­նա­կան կյանք է, ե­րա­նու­թյուն է և գի­տակ­ցու­թյուն յուր ինք­նա­գո­յու­թյամբ[3]:

 

 

 

[1] «Եւ որ առողջ միտս ունին, ոչ զշարժունսն», այլ զշարժիչն պարտին փառաւորել. եւ ոչ ընդ արբանեակսն, այլ ընդ վարիչն պարտին զարմանալ. եւ ոչ ընդ գնայունսն, այլ ընդ գնացուցիչն. քանզի նոքին իսկ իւրաքանչիւր փոփոխմամբք յայտ առնեն, եթէ է ոմն, որ փոփոխէ զնոսա (Եզնիկ, 9, 11): Զի որ շարժին եւ փոփոխի` չէ էական, այլ կամ լեալ յումեքէ եւ յիմեքէ եւ կամ հաստատեալ ի չգոյէ» (էջ 12):

[2] «Եթե գիտությունն անկրոն կամ հակակրոնական ընթացք է բռնում, - ասում է Ռընանի քննաբան պրոֆեսոր Դոյտինգերը,- նա այդ անում է ոչ թե այն պատճառով, որ իբր թե գիտությունն ու կրոնն իրար հետ չեն հաշտվում, այլ այն պատճառով, որ այդ գիտությունը կորցրել է յուր դիրքն ու սկզբունքները կամ այդոնց ճանաչողության չէ հասել: Մեր ժամանակի մի մեծ սխալն է, որ կարծվում է, թե գիտությունն ու կրոնը բացարձակապես իրար հակառակ են: Ով որ ասում է, թե գիտենալու համար պետք է թողնել հավատքը, իսկ հավատալու համար պետք է մերժել գիտությունը, նա նույնքան սխալ գաղափար ունի թե՛ հավատքի, թե՛ գիտության մասին: Եթե գիտությունը կրոնի դեմ է խոսում, նա այդ անում է ոչ թե գիտնական հիմնավորությամբ, այլ գիտնական հիմնավորության բացակայությամբ: Ոչ թե գիտությունն է կրոնի դեմ մաքառում, այլ` տգիտությունն ու անգիտնականությունը»:

[3] Տե՛ս Գոլուբինսկի, «Աստուծո իմաստությունն ու բարերարությունը աշխարհի § մարդու վիճակների մեջ», 1894 (ռսերեն):

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

 

12.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․