Գրքեր

Չդատել

Միաբաններից երկու մեծագույն ճգնավորներ արժանացան հայեցողության, և նրանցից յուրաքանչյուրը տեսնում էր Աստծո զորությունը մյուս եղբոր վրա: Մի անգամ նրանցից մեկն ուրբաթ օրը դուրս ելավ միաբանների վանքից. և հաջորդ օրը սովորականի պես պատարագ եղավ: Եվ եղբորը հայելով` տեսավ, որ զորությունը նրանից հեռացել է, և խռովք ապրեց: Երբ վերադարձան խուցը, նրան  ասաց. «Ի՞նչ ես գործել, եղբայր, կամ ի՞նչ խորհուրդ ես ունեցել, որովհետև Աստծո շնորհները չտեսա քեզ վրա սովորականի պես»: Եվ նա ասաց. «Ես ոչ աղտեղի խորհուրդներ եմ ունեցել, ոչ էլ չար բան եմ գործել»: Եղբայրը նրան ասաց. «Գուցե դատարկամիտ խո՞սք է դուրս եկել քո բերանից»: Եվ հիշեց եղբայրն ու ասաց. «Այո՛, երեկ տեսա ոմանց, որ միաբանական վանքից դուրս` ուտում էին, և նրանց ասացի. «Ուրբաթ օրով այս ժամին ուտո՞ւմ եք»: Այս է իմ մեղքը. աղաչում եմ քեզ, եղբա՛յր, վշտակի՛ց եղիր ինձ երկու շաբաթ, միասին աղաչենք Աստծուն, որ թողություն շնորհի ինձ»: Այդպես արեցին, և երկու շաբաթից հետո եղբայրը տեսավ Աստծո շնորհներն իր եղբոր վրա:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․