Չոր ծառը

Մի անգամ խստաշունչ ձմռանը մեր վառելափայտը վերջացավ: Հայրս գյուղի ծայրամասում մի չոր ծառ գտավ ու կտրեց այն:

Գարնանը տեսավ, որ իր կտրած ծառի կոճղից շիվեր են դուրս գալիս:

- Ես վստահ էի,- ասաց հայրս,- որ ծառը չոր է: Այն ժամանակ այնքան ցուրտ էր, որ դրա ճյուղերը ճայթում, կոտրվում էին ցրտից ու գետնին թափվում, ասես դրա արմատներում նույնիսկ մի կաթիլ կյանք չէր մնացել: Այժմ տեսնում եմ, որ կյանքը դեռևս նշողվում էր այդ բնի մեջ:

Եվ շրջվելով դեպի ինձ՝ ասաց.

- Հիշի՛ր այս դասը: Ծառը երբեք մի՛ կտրիր ձմռանը: Երբեք որոշումներ մի՛ կայացրու անբարենպաստ ժամանակ կամ երբ հոգեկան վատ վիճակում ես գտնվում: Սպասի՛ր: Համբերատար եղի՛ր, վատ ժամանակները կանցնեն: Հիշի՛ր, որ գարունը վերադառնալու է:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

09.12.23

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․