Գրքեր

Եկեղեցու համայնքի աջակցությունը Արցախից բռնի տեղահանված ընտանիքին

Մարդկային կյանքում անհնար է պատկերացնել մի բարի գործ, որը չի բխում սիրուց, և ընդհակառակը, չար արարք կամ միտք, որ չի բխում եսասիրությունից: Միայն սերն է, որ մտերմացնում, համախմբում և երջանկացնում է բոլորին՝ մարդկային բոլոր արարքներին ու հարաբերություններին հաղորդելով անկեղծություն, ջերմություն և կյանք։ Միայն սերն է, որ ստիպում է մարդուն «ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լաց լինել» (Հռոմ. 12:15) և դրանով կրկնապատկել ուրախություններն ու թեթևացնել վիշտերը: Ուստի սիրո չափն ու աստիճանը մարդու մեջ, ըստ Տիրոջ սիրելի առաքյալի, նշանն է նրա, թե մարդը լույսի ու ճշմարտությա՞ն, թե՞ խավարի ու ստի մեջ է։

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է կյանքի կոչել իր սոցիալական ծառայությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան սիրո ծառայություններ: Հոկտեմբերի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը  Արցախից բռնի տեղահանված Անաստասյան Կարենին (39 տ.) փոխանցեց դրամական աջակցություն  (100 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը: Կարենն իր ծնողների, երկու եղբոր  և եղբայներից մեկի  ընտանիքի հետ միասին բռնի տեղահանվել է Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից: Կարենն իր երկու եղբայրների հետ մասնակցել է Արցախյան 44-օրյա և 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին: Բազմանդամ ընտանիքն այժմ վարձակալությամբ բնակվում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փ. 79 հասցեում:

 

Կարինե Սուգիկյան

 

20.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․