21 Դեկտեմբեր, Շբ
Արևի ճառագայթների ներքո գյուղացիները գերանդիով խոտ են հնձում: Նրանցից մեկը գերանդին մի կողմ է նետում, պառկում խոտի հսկա դեզի մեջ ու երազում, թե խոտ հնձելու փոխարեն կարող էր դառնալ աշխարհահռչակ վազորդ, սակայն մտքում բողոքում է Աստծուն, որ այնքան թույլ է ու տկար, որ նույնիսկ իր այս տաքուկ տեղից չի կարող վեր կենալ ու նայելով երկնքին ասում է.
- Տե´ր Աստված, այդքան առատաձեռն ես ու բարի, ինչո՞ւ ինձ չես տալիս այնքան ուժ ու զորություն, որ դառնամ վազորդ ու բոլորին հաղթեմ ու Քեզ էլ շարունակաբար հիշեմ:
Խոտի դեզից մի օձ է դուրս գալիս ու ֆշշացնում: Երազկոտը վախից վեր է թռչում ու մեծ արագությամբ վազում` գոչելով.
- Փրկի´ր ինձ, Աստվա´ծ իմ:
Երկնքից ձայն է լսվում.
- Ահա՛, հիմա և՛ լավ վազում ես, և՛ Ինձ էլ շարունակաբար հիշում...
Հովհաննես Մանուկյան