Գրքեր

Հաջորդ թիվը

Տագնապած և վհատված աշակերտը հարցնում է վանահորը.

- Հա՛յր Սուրբ, արդեն վեց անգամ սայթաքեցի և մեղքի մեջ ընկա, ի՞նչ է լինելու իմ վերջը…

Վանահայրը ձեռնափայտով հողի վրա հերթով թվերն է գրում՝ մեկից մինչև վեցը, այնուհետև հարցնում.

- Իսկ սրանից հետո ո՞ր թիվն է հաջորդում:

Աշակերտը պատասխանում է.

- Հաջորդում է յոթ թիվը:

Վանահայրն ասում է.

- Ուրեմն, ինչպես թվերն են անվերջ միմյանց հաջորդում, քանի անգամ ընկնես, վե՛ր կաց և ապաշխարությամբ առա՛ջ շարժվիր. որևէ թվով ոչինչ չի վերջանում, ընդհակառակը, անկմանը հաջորդ թիվը ոտքի կանգնելու՝ հաղթության թիվն է: 

 

Հովհաննես Մանուկյան

27.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․