Գրքեր

Հարցեր Աստծուն

Երազումս Աստծուն հարցրեցի.

- Տե՛ր Աստված, Քեզ ամենից շատ ի՞նչն է զարմացնում մարդկանց մեջ:

Նա պատասխանեց.

- Նրանք մանուկ հասակում ցանկանում են շուտ մեծանալ, իսկ հետո ամենից շատ ուզում են կրկին մանուկ դառնալ: Գումար վաստակելու հետևից ընկնելով՝ կորցնում են իրենց առողջությունը, իսկ հետո ծախսում այդ գումարները առողջությունը վերականգնելու համար: Ապագայի մասին տագնապելով՝ մոռանում են ներկան, այնպես որ ո՛չ ներկա ունեն, ո՛չ՝ ապագա: Նրանք այնպես են ապրում, կարծես երբեք չեն մեռնելու: Եվ մեռնում են այնպես, կարծես երբեք էլ չեն ապրել:

- Իսկ ի՞նչ կարևոր դասեր պետք է առնեն մարդիկ,- հարցրեցի ես:

- Թող սովորեն, որ ոչ ոքի չեն կարող ստիպել իրենց սիրել: Միակ բանը, որ կարող են անել՝ իրենց սերը տալն է: Թող սովորեն, որ ճիշտ չէ իրենց ուրիշների հետ համեմատել: Թող սովորեն ներել: Թող սովորեն, որ ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի խորը վերքեր բացելու նրանց սրտում, ում սիրում են, և տարիներ՝ դրանք բուժելու համար: Թող սովորեն, որ հարուստ մարդը նա չէ, ով բոլորից շատ ունի, այլ նա, ում բոլորից քիչ է պետք: Թող սովորեն, որ երկու հոգի կարող են նույն առարկային նայել և այն տարբեր կերպ տեսնել:

- Էլ ի՞նչ է հարկավոր իմանալ մարդկանց, Տե՛ր:

- Ուղղակի իմացեք, որ Ես միշտ ձեր կողքին եմ…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

11.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․