Գրքեր

Հերթական աջակցություն Արցախից բռնահանված ընտանիքին

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր հետևորդներին բազում պատվիրաններ է տվել, որոնք եկեղեցու հայրերի բացատրությամբ ուղղորդում են մարդկանց մեկը մյուսին սիրելու: Խոսքը զգացմունքային սիրո մասին չէ, այլ այն սիրո, հանուն որի Քրիստոս մարմնացավ, ապրեց, քարոզեց, ձերբակալվեց, չարչարվեց, խաչվեց, հարություն առավ, համբարձվեց երկինք և այժմ էլ լուսավորում է նրանց, ովքեր գալիս են դեպի Իրեն: Այս ամենի մեջ է զոհաբերվող սերը, երբ կարիքի մեջ գտնող մերձավորի բարիքը դիմացինի համար կարևոր է, երբ մերձավորին մխիթարելու համար մարդը զոհողության է գնում և դա անում է սիրով՝ հանուն Աստծու փառքի, քանի որ, ինչպես Ս. Հովհան Մանդակունին է ասել՝ Աստված ոչ թե տվածի չափին է նայում, այլ՝ տվողի տրամադրությանը:

Հոկտեմբերի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը  Արցախից բռնի տեղահանված Սարգսյան բազմազավակ ընտանիքի մորը՝ Սարգսյան Նաիրային, փոխանցեց դրամական աջակցություն  (100 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Պետրոսյան Հրաչը: Հոկտեմբերի 11_ին ընտանիքը մեծ կորուստ ունեցավ. չորս զավակներից Արայիկ Սարգսյանը (29տ.) Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր այրվածք էր ստացել և նրա կյանքը հնարավոր չեղավ փրկել:  Այժմ Սարգսյան ընտանիքը բնակվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայքի տարածաշրջանի Գոմք գյուղում։

 

Կարինե Սուգիկյան

13.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․