13 Հուլիս, Բշ, Վարդավառի պահքի Ա օր

Գրքեր

Հովիվն ու իր աղոթքը

Մի հովիվ երեք ոչխար ուներ: Երբ արոտավայրում էր, քնով ընկավ, պառկեց խոտերի վրա ու քնեց: Արթնանալիս տեսավ, որ կորցրել է իր ոչխարներից երկուսին և սկսեց աղոթել Աստծուն, որ գտնի իր ոչխարներին, բայց այդպես էլ իր աղոթքը մնաց անպատասխան. փնտրեց ու չգտավ իր ոչխարներին: Վերադարձավ այնտեղ, ուր քնել էր: Հովիվը սկսեց գանգատվել Աստծուց, որ իրեն չի օգնում և այդ պահին աչքն ընկավ գետնի վրայի հետքերին, որոնք գայլերի հետքեր էին: Քայլեց այդ հետքերով և փոքր-ինչ հեռու տեսավ երեք գայլ, որոնք ննջում էին, իսկ նրանց մոտ իր ոչխարների ոսկորներն էին ընկած: Հովիվը սկսեց փառք տալ Աստծուն, որ կենդանի է մնացել ու զգուշությամբ հեռացավ այդ վայրից:

Հաճախ Աստված չի իրագործում մեր աղոթքների խնդրանքները` մեզ փրկելով սատանայի թակարդներից, որը գայլերի պես հանկարծակի հարձակվում է, որպեսզի մեզ կործանի:

Երբեմն Աստված մեզ համար կարևոր թվացող երևույթներ զոհում է հանուն մեր փրկության համար:

 

Հովհաննես Մանուկյան

31.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․