Գրքեր

Հրեշտակներին ընկերակիցը

Երկու վանական ապրում են մարդկանցից հեռու մի վայրում: Նրանցից մեկը զբաղվում է նաև հողագործությամբ և բանջարեղեն աճեցնում: Երբ մի օր տեսնում է, թե հրեշտակներն ինչպես են եկել մյուս վանականի մոտ ու նրան են ցույց տալիս դեպի Երկնային Արքայություն բարձրացող աստիճանները, բարձրաձայնում է իր մտածումները.

- Ինքս այսքան գործեր արեցի, բանջարեղեն աճեցրեցի, մարդկանց բաժանեցի, բարեպաշտությամբ ապրեցի, բայց հրեշտակները եկան նրա հետևից, ով ոչնչով աչքի չէր ընկնում:

Հրեշտակներից մեկը ետ է դառնում ու պատասխանում.

- Արտաքուստ դադարել ես մեղք գործել, սակայն քո մտքերում, մտածումներում շարունակում ես մեղանչել: Եթե այդպես Երկնքի Արքայություն մտնես, անարգ մտքերդ ոչ ոքից այլևս չես կարող թաքցնել և բոլորի առջև մշտապես ամոթահար պիտի լինես, այնպես որ Աստված քեզ ողորմում է և դեռևս երկրի վրա թողնում, որպեսզի ժամանակ ունենաս միտքդ ու սիրտդ մեղքից մաքրելու, որ կարողանաս Երկնքի Արքայություն մուտք գործել: Իսկ մյուս վանականն ապաշխարությամբ և խոնարհությամբ իր միտքն ու սիրտն է սրբում և հրեշտակներին ընկերակից դառնում:

 

Հովհաննես Մանուկյան

09.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․