Գրքեր

Իմ կամքը

Մի այգեգործ լեռան ստորոտին գեղեցիկ դաշտավայր է տեսնում ու ոգևորված այդտեղ այգի է տնկում: Բայց երաշտ է տեղի ունենում, և նորատունկ ծառերը չի կարողանում մշտապես ջրել:

Հայտնվում է Աստծո հրեշտակը և ասում.

- Ինչո՞ւ ես քո կամքն այդքան պնդում և տեղատարափ անձրև ցանկանում: Եթե քո ցանկությունն իրագործվի, լեռան ստորոտին կառուցված ամբարտակը կփլուզվի, և հեղեղը ոչ միայն այգիդ կվնասի, այլև քեզ կքշի և կտանի:

Այգեգործը պատասխանում է.

- Այդ դեպքում ինչպե՞ս անել:

Հրեշտակն ասում է.

- Ոչ թե զգացմունքներով և կույր ոգևորությամբ, այլ հոգևոր դատողությամբ առաջնորդվիր, այդժամ կտեսնես Աստծո կամքը և այգիդ այնտեղ կտնկես, որտեղ մշտապես ջուր է հոսում և այն երաշտից փրկում:

 

Հովհաննես Մանուկյան

29.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․