Ինչո՞ւ է Աստված լռում

Մի հաղորդավար գնում է ծեր վանականի մոտ և հարցնում.

- Ինչո՞ւ է Աստված լռում. այդքան խնդրում եմ պատասխանել իմ հարցերին:

Ծեր վանականը ուշադիր նայում է նրան և ասում.

- Ինչպես վերաբերվում ես մերձավորի հետ, այդպես վերաբերվում ես Աստծու հետ: Երբ հաղորդումդ ավարտում ես և տուն գնում, ինչպե՞ս ես վերաբերվում հարազատներիդ, բարեկամներիդ հետ... չէ՞ որ սկսում ես դժգոհել, դատապարտել, անբարյացակամ խոսել, նույնիսկ գոռգոռալ, հաճախ վիճաբանել... Ահա այդպես էլ իրականում վերաբերվում ես Աստծուն, իսկ Աստված լռում է, սիրով և խոնարհությամբ սպասում, թե երբ պիտի ներքնապես փոխվես, որպեսզի Իրեն լսես...

 

Հովհաննես Մանուկյան

25.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․