19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ժամանակը

Մի աթեիստ առևտրական ամենուր հայտարարում էր, որ իրեն Աստված հարկավոր չէ, քանի որ ինքն առանց Աստծո էլ ամեն ինչ ունի և իրականացնում է իր ցանկություններն ու ծրագրերը:

Այսպես մտածելով առևտրականը մի օր երազ է տեսնում, թե հանդիպելու է մի շատ հարուստ մարդու և նրա հետ մեծ գործարք է կնքելու: Արթնանալով, ուրախացած իր հաջողակ երազից և հավատալով դրան՝ շտապում է իրեն ծանոթ հավատք ունեցող ծերունու մոտ և պարծենալով ասում.

- Ես հաջողակ եմ նույնիսկ երազներում: Կարծում եմ՝ շուտով մեծ գործարք եմ կնքելու մի շատ մեծահարուստ մարդու հետ, և մեծ շահույթներ կունենամ այդ ամենից: Առանց Աստծո էլ, ես այնքան ժամանակ ունեմ, որ կարող եմ ամեն ինչ իրականացնել:

Ծերունին հարցնում է, թե ո՞ւմ հետ է գործարք կնքել և երբ առևտրականը նկարագրում է իր երազում տեսած մեծահարուստին, ծերունին ասում է.

-Ես գիտեմ այդ հարուստ մարդուն, սակայն նա արդեն հիսուն տարի է, ինչ մահացել է, գնանք նրա շիրիմը ցուց տամ, դու իրականում գործարք ես կնքել ոչ թե հավիտենապես կյանքն ապրելու, այլ անցնող-գնացող ժամանակն ունենալու ու նրա հետ անէանալու...

 

Այս կյանքը շատ կարճ է, սակայն մարդկանց տվյալ ժամանակի մեջ թվում է, թե մշտապես ապրելու են՝ իրականացնելու համար իրենց մեծ կամ փոքր ծրագրերն ու երազանքները: Բայց ժամանակն արագ անցնում է, և մարդ կամ ընտրում է այդ անցնող ժամանակը ու նրա մեջ անհետանում կամ էլ ընտրում Աստծո հետ լինելը, հավիտենապես հավերժանում ու ապրում: 

 

ՀովհաննեսՄանուկյան

27.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․