Գրքեր

Կարճ կյանքի ընթացքում ամեն բարի գործ մի ներդրում է

Քրիստոնեական կյանքը միավորում է հավատքն ու գործերը, այն կյանք է Քրիստոսով։ Քրիստոնեական կյանքի հիմնական սկզբունքը աստվածային պատվիրանների իրագործումն է, պատվիրաններ, որ ամրագրված են Սուրբ Գրքում: Քրիստոսի հետևորդները, անկախ կյանքի պայմաններից, կոչված են ապրելու այդ սկզբունքով, քանի որ Տերը երկրային կյանքը շնորհել է հավիտենական կյանքին նախապատրաստվելու համար: Կյանքը կարճ է, և այն չի ավարտվում, իսկ նա, ով կյանքի կարճ ժամանակահատվածն ապրում է Աստծու ներկայության մեջ, կյանքի շարունակության մեջ ևս վայելելու է Աստծու ներկայությունը: Կարճ կյանքի ընթացքում ամեն բարի գործ մի ներդրում է՝ հանուն հավիտենական կյանքի, իսկ քրիստոնյայի համար շատ ներդրումներով հարստանալը կարևորագույն խնդիր է: Եվ այդ խնդիրը ծանր ու դժվարին չէ Տիրոջ խոսքի համաձայն՝ Իմ լուծը տանելի է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:28-30):

Նոյեմբերի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրի շրջանակում, Առաքելյան Վերային (36 տ.) փոխանցեց դրամական աջակցություն (100 000 դրամ), որ տրամադրել էր   Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը: Վերան իր ամուսնու և երեք զավակների հետ բռնի տեղահանվել է Արցախի Ստեփանակերտ քաղաքից, իսկ 2020-ին՝ Շահումյանի շրջանի վարչական կենտրոնից՝ Քարվաճառից: Վերայի ամուսինը՝ որպես զինծառայող, մասնակցել է Արցախյան քառօրյա, 44-օրյա և 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին: Ընտանիքի զավակներից մեկը Դաունի համախտանիշ ունի: Այժմ ընտանիքը բնակվում է Նոր Խարբերդի Երևանյան շարք, տ. 11 հասցեում:

Եկեղեցու հայրերից Մանուկ Կակոսյան Կյուրինցին ասել է. «Հետդ ոչինչ չես կարող տանել, այլ քեզանից առաջ պիտի ուղարկես, որտեղ որ պիտի գնաս, և երբ գնաս, ունեցվածքդ այնտեղ պատրաստ գտնես: Երկինք գնացող քարավանը երկրում ճամփորդող քարավանից շատ է. որովհետև պատահում է, որ մի քաղաքից մյուսը գնացող փոխադրամիջոց չի լինում, որի հետևանքով վաճառականի բեռները մնում են տեղում, բայց երկինք գնացող ճամփորդը երբեք պակաս չէ, թե ժամանակ գտնես, կարող ես միշտ էլ ունեցվածքդ ուղարկել»:

 

Կարինե Սուգիկյան

 

10.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․