Գրքեր

Կաթիլները

Տափաստանում բնակվող մի անգործ երկրաբան հարևան երկրից ժամանած պատվիրակին հարցնում է.

- Ինչո՞ւ է Աստված ձեզ այդքան հնարավորություն և օրհնություն տվել, որովհետև գեղեցիկ և ծաղկուն երկիր ունեք:

Պատվիրակը պատասխանում է.

- Մեր երկրում նույնիսկ անձրևի կաթիլները մեզ պես են մտածում, իսկ ձեր երկրում` ձեզ պես: Դուք տափաստանոմ եք ապրում, որովհետև ձեզ մոտ ամեն մի կաթիլը կարծում է, որ ինքը շատ փոքր է ու ոչինչ չի կարող փոխել և անել, ու այդպիսով անձրևներ չի տեղում: Իսկ մեր երկրում կաթիլներն իրենց գործի մեջ իմաստ են տեսնում` գիտենալով, որ Աստված իրենց փոքր գործը նույնպես շատ է արժևորում, և բազմաթիվ կաթիլիների միությունից հաճախ անձրևների տարափ է տեղում և բնությանը ծաղկունք պարգևում:

 

Հովհաննես  Մանուկյան
 

02.09.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․