Գրքեր

Խոնարհներին Աստված է օգնում

Մի հարուստ հացավաճառ կարգադրեց քաղաքի ամենաաղքատ ընտանիքների երեխաներին իր մոտ բերել: Երբ երեխաները հավաքվեցին, ասաց. «Այս զամբյուղի մեջ մեկական հաց կա յուրաքանչյուրիդ համար: Ամեն մեկդ մի հաց վերցրեք, իսկ վաղը կրկին եկեք, և ես ձեզ կրկին հաց կտամ»: Նույն պահին զամբյուղի շուրջ համարյա ծեծկռտոց սկսվեց: Յուրաքանչյուրը փորձում էր ավելի մեծ հաց վերցնել, և վերցնելով, երեխաները վազելով հեռացան՝ մոռանալով նույնիսկ շնորհակալություն հայտնել հացավաճառին: Եվ միայն շատ վատ հագնված մի փոքրիկ աղջիկ լուռ կանգնած էր մի կողմում և սպասում էր, որ բոլորը հեռանան: Հետո նա մոտեցավ, վերցրեց զամբյուղի հատակին մնացած ամենափոքր հացը, համբուրեց հացավաճառի ձեռքն ու տուն գնաց: Հաջորդ օրը պատկերը կրկնվեց: Բայց երբ աղջկա մայրը տանը կտրեց հացը, դրա ներսում արծաթե դրամներ գտավ: Աղջիկն այդ դրամները բերեց հացավաճառին, իսկ նա ասաց. «Դա պատահականություն չէ, փոքրի՛կս: Ես հատուկ եմ դրանք ամենափոքր հացի մեջ դրել, որպեսզի պարգևատրեմ քեզ»:

Շատ մարդիկ վստահեցնում են, որ կարող են իրենք իրենց պաշտպանել: Իսկ խոնարհներին Աստված է օգնում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

12.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․