Գրքեր

Խորհում ես, բայց չես հասկանում

Մի ճարտարապետ կանգնած է բարձրաբերձ լեռան վրա: Մոտենում է Աստծո հրեշտակը և հարցնում.

- Ի՞նչու ես այդքան շատ մտածում, կարո՞ղ ես ասել, թե ինչ բարձրության վրա ենք գտնվում:

ճարտարապետը պատասխանում է.

- Հստակ դժվար է ասել, քանի որ կանգնած ենք չափազանց բարձր վայրում: Ինչո՞ւ է Աստված այսպիսի անդնդախոր ձորեր ստեղծել, և ապրում ենք այնպիսի աշխարհում, ուր առկա է և՛ դառնություն, և՛ երջանկություն, և՛ ձախողում, և՛ հաջողություն, և՛ ողբերգություն, և՛ ուրախություն...

Հրեշտակն ասում է.

- Որպեսզի ճանաչես կյանքի լայնությունն ու խորությունը, երկարությունը և բարձրությունը և կարողանաս ըստ էության գնահատել ու արժևորել այն մեծ հավիտենական պարգևը, որն Աստված նախասահմանել է քեզ համար:

 

Եվ եթե չկարողանաս չափել լայնությունն ու խորությունը, երկարությունը և բարձրությունը, անփորձ ճարտարապետի պես չես կարողանա սրտիդ տունը կառուցել և մյուսներին էլ օգնել: Առաքյալն ասում է. «Եվ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թե ի՛նչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունը և խորությունը, այսինքն՝ ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանց է, քան ամեն գիտություն, որպեսզի լցվեք Աստծու լրիվ ամբողջությամբ» (Եփես. 3.18-19):

 

Հովհաննես Մանուկյան

23.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․