Խոսքերի ուժը | Khosqeri Ujy



Գրքեր

Խոսքերի ուժը

Մի անգամ դասախոսը պատմում էր խոսքերի ուժի մասին: Վերջին շարքերից ինչ-որ մեկը բացականչեց.

- Անհեթեթություն եք ասում: Մի՞թե սուրբ կդառնաս, եթե ողջ ժամանակ կրկնես. «Աստված, Աստված, Աստված»: Մի՞թե մեղավոր կդառնաս, եթե անդադար կրկնես. «Մեղք, մեղք, մեղք»:

- Նստիր տեղդ, ապո՛ւշ,- ընդհատեց նրան դասախոսը:

Ուսանողը զայրույթից պայթեց, սկսեց հայհոյել և բավականին ժամանակ պահանջվեց, որպեսզի նա հանդարտվի:

Դասախոսը՝ զղջացող մարդու տեսքով, ասաց.

- Ներեցեք ինձ… ես բորբոքվեցի: Ներողություն եմ խնդրում խոսքերիս համար:

Ուսանողը միանգամից հանգստացավ:

- Ահա՛ քեզ պատասխանը,- ամփոփեց դասախոսը,- մի բառից կատաղության հասար, իսկ մեկ ուրիշից հանգստացար:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

07.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․