Գրքեր

Կրոնն իր խորությամբ չընկալելը, դրանով չապրելը բարեպաշտությունը վերածում է հիվանդության

Շատերի համար կրոնը պայքար է, անհանգստություն ու սթրես։ Այդ է պատճառը, որ բազմաթիվ «կրոնասեր» մարդկանց համարում են դժբախտ, որովհետև տեսնում են, թե նրանք ինչպիսի ողբալի վիճակում են գտնվում։ Եվ դա իսկապես այդպես է։ Եթե կրոնը չընկալես իր խորությամբ, եթե չապրես նրանով, ապա այն վերածվում է հիվանդության, ընդ որում՝ սարսափելի հիվանդության․․․

Այնքան սարսափելի հիվանդության, որ մարդ կորցնում է վերահսկողությունն իր արարքների նկատմամբ, դառնում է կամազուրկ ու անզոր, անհանգստություն ու սթրես է ապրում, նա ղեկավարվում է չար ոգուց։ Երկրպագություններ է անում, արտասվում է, կարծես խոնարհվում է, սակայն այդ ողջ խոնարհությունը ոչ այլ ինչ է, քան սատանայական էներգիայի ի հայտ գալը․․․

Չեմ վախենա ասել, որ նման մարդկանց համար բարեպաշտության իրենց արտաքին դրսևորումը իսկապես դառնում է տանջանք՝ դժոխային չարչարանքի տեսակներից մեկն արդեն այստեղ՝ երկրի վրա․․․

Նրանք երկրպագություն են անում եկեղեցում, խաչակնքվում են, ասում․ «Մենք մեղավոր, անարժան մարդիկ ենք», բայց հենց դուրս են գալիս եկեղեցուց, սկսում են հայհոյախոսել, եթե ինչ-որ մեկը թեկուզ փոքր-ինչ նեղություն պատճառի նրանց։ Հենց այդտեղ էլ ակնհայտ է դառնում նրանց ներսի դևը․․․

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

09.09.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․