Գրքեր

Մարդ կոչված է նմանվելու իր Արարչին

Արարիչ Աստծուն բնութագրող գլխավոր հատկանիշը սերն է: Սիրո առաքյալ Հովհաննեսն իր առաջին ընդհանրական նամակում կրկնակի անգամ ասել է՝ «Աստված սեր է» (Ա Հովհ․4:8;16): Ըստ սբ. Գրիգոր Աստվածաբանի՝ եթե որևէ մեկը քրիստոնյային հարցնի, թե ո՞ւմ է նա պաշտում, ապա կլսի հետևյալ պատասխանը՝ պաշտում եմ Աստծուն, Ով Սեր է: Արարիչ Աստված աշխարհն արարել է ոչ թե անհրաժեշտությունից, այլ սիրուց դրդված: Իր սիրուց ելնելով՝ Նա Իր արարածներին հնարավորություն է տվել ճանաչելու Իրեն, Իր հետ միավորվելու, անգամ աստվածանալու: Քրիստոնյային զարդարող բազում առաքինություններ նշելուց զատ Պողոս առաքյալն ասել է. «Եվ այս բոլորի վրա ավելի սեր ունեցեք, որովհետև սերը ամբողջացնող շաղախն է ամեն ինչի» (Կողոս. 3:12-14): Մարդը ստեղծված է Աստծու պատկերով և կոչված է նմանվելու իր Արարչին: Այդ իսկ պատճառով մարդուն պատվիրված է սիրել Աստծուն և Աստծու պատկերով ստեղծված իր մերձավորին: «Սերն իրականում ոչինչ չունի, բացի Աստծուց, Ով սեր է»,- ասել է երանելի Նեղոս Սինայեցին:

Հոկտեմբերի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրի շրջանակում,  Արցախից բռնի տեղահանված  Հայրիյան Նարինեին (32 տ.) փոխանցեց դրամական աջակցություն  (100 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Տողրամաճեան Թովմասը: Նարինեն իր ամուսնու և երկու զավակներ հետ բռնի տեղահանվել է Արցախի Ստեփանակերտ քաղաքից, իսկ 2020 թ-ին՝ Շուշի քաղաքից: Նարինեի ամուսինը՝ որպես զինծառայող, մասնակցել է Արցախյան քառօրյա, 44-օրյա և 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին: Ընտանիքի երկու զավակներից մեկը Դաունի համախտանիշ ունի: Այժմ ընտանիքը ժամանակավորապես բնակվում է Արարատի մարզի Մասիս քաղաքում:

 

Կարինե Սուգիկյան

 

27.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․