Նախանձելի ընկերությունը

Սիրակուզայում երկու ընկեր էին ապրում՝ Դամոնն ու Ֆինտիասը: Դամոնը ցանկանում էր սպանել Դիոնիսոսին, բայց նրան բռնեցին ու մահվան դատապարտեցին:

- Թույլ տուր մինչև երեկո տուն գնամ՝ գործերս կարգավորելու,- Դիոնիսոսին խնդրեց Դամոնը,- իսկ իմ փոխարեն պատանդ կմնա Ֆինտիասը:

Դիոնիսոսը ծիծաղեց նման պարզամիտ հնարքի վրա, բայց համաձայնեց:

Արդեն երեկո էր և Ֆինտիասին տանում էին մահապատժի: Հանկարծ, ամբոխը ճեղքելով, երևաց Դամոնը:

- Ես այստեղ եմ, ների՛ր, որ մի փոքր ուշացա,- ասաց նա:

Դիոնիսոսը բացականչեց.

- Դու ներվա՜ծ ես: Իսկ ինձ ձեր երրորդ ընկերը համարեք, խնդրում եմ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

19.11.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․