Գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը

Վեհափա՛ռ Տեր,

Աստծո ողորմությամբ և ազգի կամոք երկու տասնամյակ առաջ Ձեզ փոխանցված Հայոց հայրապետներից ժառանգած հովվապետական գավազանը ծաղկեց Ձերդ Սրբության եկեղեցասիրությամբ և նվիրումով, աներկյուղ կամքով, ազգային ու հոգևոր կյանքի բարեզարդմամբ և մշտարթուն հովվությամբ:

«Մենք ենք այսօր կրում պատիվն ու պատասխանատվությունը՝ իրականացնելու մեր Եկեղեցու առաքելությունը, և թե որքան նախանձախնդրություն, որքան նվիրում և սեր մենք կներդնենք մեր ծառայության մեջ, դրանով պայմանավորված կլինի հաջողությունը մեր առաքելության» (Գարեգին Բ կաթողիկոս):

Ձերդ Սրբության նախանձախնդրությունն ու սերը դարձավ Լուսավորչի անշեջ կանթեղի յուղը, մեր Եկեղեցու առաքելության շնչառությունը. առաքելություն, որի շուրջ համախումբ՝ մեր աղոթքն է՝ Ձեզ բազում տարիներ տեսնել օրհնաբեր սպասավորության մեջ՝ հովվապետական ծաղկուն գավազանով և առաքելական շավիղով:

Թող Սուրբ Հոգու ներգործուն շնորհներով արդյունավորվի և առավել պտղաբեր դառնա Ձեր հայրապետական սպասավորությունը՝ մշտանորոգ պահելով Հայոց Սուրբ Եկեղեցին՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի:

 

 

Մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ և Սուրբ Աջոյն՝

 


ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

04.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․