20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը

Վեհափառ Տե՛ր,

Աստվածային նախախնամությամբ և Ազգի կամոք Միածնաէջ Սուրբ Տաճարում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Եվ շուրջ երկու տասնամյակ է, ինչ Ձեր հովվապետական բարձունքից ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու կերպը, ներշնչում ուժականություն և տոկունություն՝ մոլորեցնող փոթորիկներին դիմակայելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության ուղիներով անսայթաք քայլելու համար: «Ապրենք ու գործենք Քրիստոսի ճշմարտությամբ, Նրա խոսքն ու պատգամները դարձնենք մեր կյանքի խավարացիր լույսը, մեր հանդեպ Նրա սերն ու ողորմությունը՝ մեզ միավորող ուժը, ազգի միասնությունը կերտող զորությունը: Անխախտ ու ամուր պահենք մեր միաբանությունը, համերաշխության ոգին, խնամք տանենք և հոգանք միմյանց համար, մեր երկրի, հոգևոր և ազգային մեր կյանքի վերելքի համար: Միայն այսպես, միմիայն այսպես պիտի կերտենք շեն ու բարօր մեր Հայրենիքը» (Գարեգին Բ):

Վեհափա՛ռ Տեր, 
Ձեր հայրախնամ հոգածությունը և սերը մեզ միավորող ուժն է, որի ներգործությամբ էլ այսօր ջանում ենք միակամ և միահոգի մնալ մեր «ծառայական կերպ»-ի մեջ:

Մեր աղոթքն է առ Աստված՝ Ձեզ բազում տարիներ տեսնել հովվապետական, նվիրական և օրհնաբեր սպասավորության մեջ: Ի սրտե Ձերդ Սրբությանը մաղթում ենք քաջառողջություն, շարունակական կենսունակություն և տոգորուն հոգի՝ Ձեր եկեղեցանվեր և անձանձիր ծառայությունն առավել արդյունավոր դարձնելու համար: Թող Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի նշանով զորակից և մարտակից լինի Ձեզ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն լուսավորչակնիք Հայոց Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Հայրենյաց:

 

Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝ 


ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

04.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․