Գրքեր

Ո՞ւմ եմ պետք

Կենդանիներ վարժեցնող կրկեսի աշխատակիցը գժտվում է բոլորի հետ և հուսահատ հեռանում անտառ, որտեղ արջի երկու քոթոթ է տեսնում, որոնք թփուտներում վախվորած թաքնվում են: Այս մարդն ինքն իրեն ասում է.

- Ո՞ւմ եմ պետք, ոչինչ չի ստացվում, չեմ կարողանում նաև այլ աշխատանք գտնել, անհաջողությունները մշտապես հետապնդում են: Բոլորն ինձ նախատում և քննադատում են: Կմնամ այստեղ, թող արջերի մայրը գա և ինձ հոշոտի, միգուցե այդպես օգտակար լինեմ:

Պահապան հրեշտակը հայտնվում է և պատասխանում.

- Չէ՞ որ խաչի վրա Հիսուս քեզ համար չարչարվեց, մահացավ, հարություն առավ: Տեսնո՞ւմ ես, թե Երկնավոր Հորն ինչքան շատ ես պետք: Նա միշտ քո կողքին է, պարզապես թերահավատ ես, չես նկատում և հասկանում: Այնպես որ, հիմա որտեղ գտնվում ես, այդտեղ էլ անհրաժեշտ ես: Այս երկու անօգնական քոթոթներին վերցրու, պահիր, մեծացրու և վարժեցրու կրկեսում, որովհետև որսորդները սպանել են նրանց մորը, և այժմ նրանք քո խնամակալության կարիքն ունեն:

 

Հովհաննես Մանուկյան

12.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․