Գրքեր

Պարզ, բարդ շնորհակալությունը

Շնորհակալություն: Ինչ-որ արտասովոր բառ է: Մեծամասնության համար այն ուղղակի սիրալիրությունն է, իսկ ինչ-որ մեկի համար անհաղթահարելի ծանր պարտավորություն՝ հպարտությունը թույլ չի տալիս ասել: Իսկ երբեմն այդ բառը կարող է բժշկել, նույնիսկ հենց այն արտասանողի համար անսպասելի կերպով:

Երկու կին զբոսնում էին քաղաքային զբոսայգում: Մասնակցեցին զվարճալի մրցույթին ու մի մեծ փափուկ արջուկ շահեցին: Երբ մանկական ուրախությունն անցավ, կանայք սկսեցին շուրջբոլորը նայել՝ որևէ փոքրիկի փնտրելով, որպեսզի խաղալիքը նրան նվիրեն:

Շուտով նրանք մոտ հինգ տարեկան մի տղայի տեսան, ով ամուր բռնել էր հոր ձեռքն ու միաժամանակ ոտքի տակ ընկած քարն էր այս ու այն կողմ հրում:

- Տե՛ս ի՜նչ արջուկ է,- տղային մոտ վազելով՝ ասացին կանայք:- Հավանո՞ւմ ես: Վերցրո՛ւ: Շնորհակալություն, որ հանդիպեցիր մեզ և մենք կարողացանք ուրախացնել քեզ:

Որոշ ժամանակ լռելուց հետո տղան ասաց. «Շնորհակալություն»: Բոլորը ժպտացին, բացի տղայի հորից, որը զարմացած տղային էր նայում, իսկ հետո աչքերն արցունքով լցվեցին: Նա բացատրեց, որ տատիկի մահվանից հետո տղան այլևս չէր խոսել և երկարատև լռությունից հետո դա նրա արտասանած առաջին բառն էր: Այնքան պարզ բառ, որը շատերին այնքան բարդ է թվում տարբեր պատճառներով:

Իսկ մենք հաճա՞խ ենք շնորհակալություն հայտնում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

09.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․