1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Շնորհավորում ենք Նավասարդ Սրբազանին՝ քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ

Գերաշնորհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ: Աղոթում ենք, որ երկնային Տերն Իր տիեզերածավալ սիրով քաջառողջ տարիներ և վայելչազարդ առաքինություններով շնորհազարդված կյանք պարգևի Ձեզ` հաղթահարելու բազում մարտահրավերներ հանուն մեր Մայր Եկեղեցու պայծառ ընթացքի:

Մաղթում ենք անսպառ եռանդ՝ հովվելու Ձեզ վստահված` Քրիստոսի հոտը Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ ի շինություն Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր կյանքի, ի զորացումն Առաքելական Մայր Եկեղեցու և ի փառս Աստծո:

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն:

08.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․