Սիրելով Քրիստոսին՝ պետք է մուտք գործենք նոր կյանք

- Սիրելով Քրիստոսին՝ պետք է սովորենք ապրել Քրիստոսի կյանքով։ Եթե Աստծու շնորհի օգնությամբ հասնենք դրան, ապա կհայտնվենք նախանձելի վիճակում։ Մեզ համար գոյություն չունի որևէ տեսակի վախ՝ ո՛չ մահվան հանդեպ, ո՛չ սատանայի, ո՛չ դժոխքի։ Այդ ամենը գոյություն ունի այն մարդկանց համար, ովքեր հեռու են Քրիստոսից, քրիստոնյա չեն։ Մեզ՝ քրիստոնյաներիս համար, որ Նրա կամք ենք կատարում, նման բաներ գոյություն չունեն։

Այսինքն՝ դրանք, իհարկե, կան, սակայն այն ժամանակ, երբ մարդ ստանում է հին մարդուն՝ «կրքերով և ցանկություններով հանդերձ» (Գաղ․ 5։24)։ Քրիստոնյան ոչ մի նշանակություն չի տալիս բանսարկուին ու չարիքին։ Դա նրան չի հուզում։

Նրան հուզող միակ բանը սերն է, ծառայությունը Քրիստոսին ու իր մերձավորին։ Եթե հասնենք այն աստիճանին, որ զգանք ուրախությունը, սերը, Աստծուն ծառայելն առանց որևէ վախի, ապա ի վիճակի կլինենք ասելու․ «Բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղ․ 2։20)։

Եվ ոչ մեկը չի կարող խանգարել մեզ մտնել այդ խորհրդի մեջ,- վստահեցնում էր հայր Պորֆիրոսը։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

05.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․