Գրքեր

Ընթացքը

Մոլի ծխող արվեստագետը գնում է եկեղեցի, կանգնում խորանի առջև և ասում.

- Խոստանում եմ` այլևս չեմ ծխի, հատկապես բժիշկը նշեց, որ ծխելու պատճառով առողջությունս վատ վիճակում է հայտնվել:

Բայց այդպես էլ չի ստացվում խոստումը պահել. կարճ ժամանակ անց նորից է շարունակում ծխել և նեղսրտած գալիս է վանք, հանդիպում ծեր վանականին և ասում.

- Ինչքան փորձեցի պահել խոստումս, չստացվեց, նույնիսկ սկսեցի ավելի շատ ծխել:

Վանականը պատասխանում է.

- Քո խնդիրը նրանում է, որ ամեն երեկո, սովորույթի համաձայն, այն ավտոբուսն ես նստում, որը տանում է դեպի խաղատուն և այդտեղ իջնելով չես դիմանում գայթակղությանը. գնում ու մասնակցում ես ոչ միայն այդ խաղերին, այլև նորից սկսում ես ծխել: Պետք է ճանապարհի ընթացքը փոխել: Ամեն երեկո այն ավտոբուսը նստիր, որը դեպի եկեղեցի է տանում և ժամերգությանը մասնակցիր: Եվ Աստծո օգնությամբ կազատվես այդ մեղքից:

Մենք պետք է մարմնավոր կյանքի համակարգից դուրս գանք և Սուրբ Հոգու առաջնորդությամբ ապրենք հոգևոր կյանքի համակարգում, որպեսզի հոգևոր ձգտումներում հնարավորինս չձախողվենք: Իրականում շատերս շարունակում ենք ապրել մեղավոր կյանքի համակարգում, դրա համար էլ ձախողումները չափից շատ են լինում, որովհետև մեր կյանքի ընթացքը չենք փոխում..

 

Հովհաննես Մանուկյան

22.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․