21 Հուլիս, Ուր, Վարդավառի պահքի Ե օր

Գրքեր
Հարց 46 – Ամուսնացյալ մարդն իր կնոջից մոտ մարդ չի ունենում, որովհետև երկուսը մի մարմին են: Ուստի Աստված Նոյ նահապետին ասում է. «Մտի՛ր տապանը դու և քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք» (Ծննդ. 6:18): Ինչո՞ւ Նոյից հետո նշում է նրա որդիներին, այլ ոչ թե կնոջը, հետո նշում է կնոջը և նոր միայն որդիների կանանց:

Պատասխան – Մեկնիչներն այսպես ընկալելով՝ ասում են, թե Աստվածային հրամանի իմաստն այն է, որ Նոյն իմանա՝ տապանում արգելված է մերձավորությունը: Արդ՝ եթե տապանը եկեղեցու խորհրդանիշն է, թո՛ղ եկեղեցականները ճանաչեն Սուրբ Եկեղեցու գերազանցությունը: Եթե տապանն ապաշխարության խորհրդանիշ է, թող զղջացողները, պահք պահողները և մանավանդ Սուրբ Հաղորդության մոտեցողները լսեն:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․