21 Հուլիս, Ուր, Վարդավառի պահքի Ե օր

Գրքեր
Հարց 73 – Աստված Մովսեսին ասում է. «Ես կկարծրացնեմ փարավոնի սիրտը, բայց նաև կբազմապատկեմ իմ նշաններն ու զարմանահրաշ գործերը Եգիպտացիների երկրում» (Ելք 7:3): Արդ՝ եթե փարավոնի սիրտը կարծրացնողը և համառություն անել տվողը Ինքն է, ի՞նչ իրավունքով է պատժում:

Պատասխան – Բոլոր ուղղափառ վարդապետները ոչ թե ուղղապես ու դրականորեն են հասկանում կարծրացնելը, այլ թույլատրաբար: Քանի որ մարդու կյանքը Աստծո ձեռքն է, ուստի գործադրաբար և դրականորեն է շարժում նրան առ բարին: Բայց երբ թողնում է կամքին, այն ժամանակ հակվում է դեպի չարը: Ահա այս է թույլտվության ներգործությունը: Նաև կարծրացնել է ասվում՝ փարավոնից վերցնելով նրա շնորհքն այնպես, ինչպես արեգակն է իր տաքությունը ետ քաշում՝ չորացնելով գետնի խոնավությունը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․