20 Նոյեմբեր, Դշ, Հիսնակաց պահքի Գ օր

Գրքեր
Հարց 26 – Ինչպես Փյունիկ հավքն է մեկ հատ, նույնպես և Լևիտան կոչվող ծովային վիշա՞պն է մեկ հատ և արդյո՞ք այն գտնվում է աշխարհում:

Պատասխան – Չեմ կարծում, թե այդ Լևիտանը մեկ հատ է, ինչպես ենթադրում են ոմանք, քանզի Լևիտան ծովային մեծ կենդանիներին են անվանում, այլ ոչ թե հատկապես մեկ կենդանու: Ոմանք ենթադրելով ասում են, թե Լևիտանն աշխարհը պատելով՝ ծայրը եկել, միավորվել է գլխի հետ և երկրաշարժը նրա շարժվելուց է լինում: Այս բոլոր խոսքերն առասպելներ են:

Լամբրոնացին ահագնատեսիլ է անվանում Լևիտանին, որին Դավիթ մարգարեն կոչում է վիշապ: Որոգինեսն ասում է, թե կա մարմնավոր ու սքանչելի մի շատ մեծ վիշապ, որին տեսել են նավավարները: Հոբի խոսքը հիրավի (40:10) Լևիտանի մեծ ու անճոռնի լինելն է ցույց տալիս, բայց ոչ այնքան մեծ, որ աշխարհը չորս կողմից պատի: Եթե ծովում տեսել են նավավարները, ապա ծովում է բնակվել, այլ ոչ թե ծածկել է աշխարհը, ինչպես հավաստում են առասպելաբանները: Ճշմարիտն այն է, որ այսպիսի բառերը՝ կետ, լևիտան, վիշապ, ընդհանրապես ծովային բոլոր մեծամեծ գազաններին է ասվում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․