25 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր
Հարց 42 - Ի՞նչ է Ազարիայի փոքր թվականը:

Պատասխան – Բոլոր ազգերի թվականներն իրենց ազգին առնչվող մեկական երևելի իրողություններ ունեն, որից և սկիզբ է առել տվյալ ազգի թվականը: Բայց Ազարիայի փոքր թվականն այդպիսի նշանավոր իրողություն չունի, որի համար և կոչվում է փոքր: Այն վերաբերում է միայն ջուղայեցիներին և սկիզբ է առել տոմարագետ Ազարիա Ջուղայեցուց, քանզի հայոց ՌԾ թվականին պարսից առաջին Շահաբբաս թագավորը գերի վերցրեց Ջուղայի քաղաքացիներին, որ Մեծ Հայքի Վասպուրական աշխարհում էր և տարավ Պարսկաստան: Սպահան քաղաքի մոտ Նոր Ջուղա քաղաքը կառուցել տվեց՝ այդտեղ բնակեցնելով հին Ջուղայից բերած գերիներին:

Երբ արդեն ավարտվել էր քաղաքի կառուցումը և հանգստանում էին, հանդես և ուրախություն արեցին: Նույն Ազարիա անվամբ մարդը փոքր թվական ասվածը հաստատեց, որ իմացվի այն նորաշեն քաղաքում բնակված տարիների քանակը: Հետևաբար, միայն ջուղայեցիներն են գործածում այս թվականը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․