23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Հարց 48 – Աստվածային էությունը ո՛չ ծնող է և ո՛չ ծնվող, ո՛չ բխող է և ո՛չ բխվող: Եվ այս խոսքերն ընդհանուր կանոն են բոլոր աստվածաբան վարդապետների շրջանում: Արդ՝ Նիկիական Հանգանակի մեջ ինչո՞ւ է Աստծո Որդու ծննդյան համար ասվում. «Ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ Միածին, այսինքն՝ յէութենէ Հօր» (Միածին, ծնված Հայր Աստծուց, այսինքն՝ Հոր էությունից):

Պատասխան – Ճշմարիտ է նշված այդ կանոնը, քանզի էությունը չի ծնում էություն, էությունը չի ծնում անձ, անձը չի ծնում էություն, այլ անձն է ծնում անձ: Բայց Նիկիական Հանգանակի, այսինքն՝ Հավատամքի մեջ ասվածը նշված կանոնին դեմ չէ, քանզի Հայր Աստված՝ էության զորությամբ, որ ինքնագո է, ծնում է, և Միածին Որդին ծննդյամբ հաղորդակից է դառնում Հոր Էությանը, ինչպես նաև Սուրբ Հոգին է հաղորդ դառնում Հոր էությանը՝ բխելով Հորից (Ալբերտիոս, գիրք Ա, գլ. Դ): Ուրեմն այս խոսքի էություն ասելով էակցություն հասկացիր, այսինքն՝ ենթադրություն և անձ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․