Հարց 6 – Հովել մարգարեն սուրբ Հոգու պարգևներից մեկն է համարում երազներ տեսնելը, երբ ասում է. <<Ձեր ծերերը երազներ կտեսնեն>> (Հովել 2:28): Արդյո՞ք երազը պետք է ճշմարիտ կամ մարգարեության մաս համարել: Եվ կամ Նաբուգոդոնոսորն ու Փարավոնը մարգարեական երազներ տեսան: Արդյո՞ք նրանց պետք է մարգարե համարենք:

Գրքեր

Պատասխան- Երազի համար երկու պայման է անհրաժեշտ, որպեսզի այն մարգարեություն համարվի: Նախ հարկավոր է, որ ճշմարտապես ցույց տա կատարվելիք և կամ ծածուկ եղած մի բան: Երկրորդ՝ երազի նշանակության ճշմարիտ իմացությունն Աստծո հայտնությունից պետք է բխի:

Առաջին պայմանի բացակայությանը նայելով՝ ըստ օրենքի պետք չէ երազի հավատալ: Քանի որ երազը բնական երևույթ է, ուստի հարմար և բավարար չէ, որպեսզի ծածուկ կամ ապագայում կատարվելիք գաղտնի մի բան ճշմարտապես ցույց տա:

Եկրորդ պայմանի բացակայությանը նայելով՝ մարգարե չեն կարող համարվել ո՛չ Փարավոնը, ո՛չ Նաբուգոդոնոսորը և ո՛չ էլ նրանց նման ուրիշներ, քանի որ իրենք իրենց երազների մեկնությունը չիմացան: Մարգարե են համարվում միայն Հովսեփն ու Դանիելը, ովքեր աստվածային հայտնությամբ` մթության խավարի մեջ ճշմարտաբան մեկնիչներ եղան:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․