Գրքեր
Արդյո՞ք Նոյը գիտեր, թե որքան պետք է մնար տապանում:

Չգիտեր, քանի որ Աստված դրան ժամանակ չտրամադրեց, և նա էլ չհարցրեց, քանի որ կատարյալ հնազանդության մի պայմանն է, որ առանց պատճառ հարցնելու, միայն հրամանի գործադրությանը ուշադրություն հատկացնել:

Հիրավի, Նոյը հավատարիմ լինելով, առանց իր հնազանդության պարտականությունների մեջ թերանալու, իր որդիներին էլ էր մխիթարում, որպեսզի Աստծո ողորմությունից իրենց հույսը չկտրեն: Արդարև, այս գործը շատ մեծ նեղության և իր նախընթաց օրինակը չունեցող չարչարանք էր, քանի որ իր տունը և հանգիստը թողնելով, ստիպված եղավ տապանը մտնել, մանավանդ, որ դրանից դուրս գալն էլ իր ձեռքին չէր, սակայն ապստամբների գլխին գալիք չարիքը և իր ընտանիքի հրաշքով փրկվելը մտաբերելով՝ Աստծուց գոհանում էր, ինչպես որ կատարյալ հավատքը Ս. Գրքի մեջ գովությամբ է հիշվում (Սիրաք ԽԳ 17):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․