24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր

Եսայի 20:2-21:6

20:2 ահա այդ ժամանակ Տէրը խօսեց Ամոսի որդի Եսայու հետ եւ ասաց. «Գնա՛ ու քուրձդ հանի՛ր քո մէջքից եւ հողաթափերդ արձակի՛ր քո ոտքերից»: Այդպէս էլ արեց՝ քայլելով մերկ ու բոկոտն: 3 Եւ Տէրն ասաց. «Ինչպէս որ իմ ծառայ Եսային քայլեց մերկ ու բոկոտն, այդպէս երեք տարի եգիպտացիների եւ եթովպացիների համար հրաշքներ ու նշաններ պիտի լինեն: 4 Թող հասկանան, որ այդպէս Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու ամօթոյքը բաց, խայտառակելով եգիպտացիներին: 5 Եւ պարտութեան մատնուած եգիպտացիները պիտի ամաչեն եթովպացիների պատճառով, որոնց վրայ յոյս էին դրել, եւ որոնք նրանց համար զօրութիւն էին»: 6 Ապա այն օրը այդ կղզու բնակիչները պիտի ասեն. «Ահաւասիկ մենք մեր յոյսը դրել էինք սրանց վրայ, ապաւինել սրանց օգնութեանը, բայց սրանք իրենց անձն անգամ չկարողացան փրկել Ասորեստանի արքայից, իսկ մենք ինչպէ՞ս պիտի փրկուենք»:

21:1 Տեսիլք ծովափնեայ անապատի վրայ: Ինչպէս անապատով անցնող մրրիկ, այդպէս նա եկաւ անապատային երկրից: 2 Ահաւոր էր եւ սարսափելի այն տեսիլքը, որ երեւաց ինձ: Անարգողն անարգում է, անիրաւը՝ անիրաւութիւն գործում: Ինձ վրայ յարձակուեցին էլամացիք, ինձ վրայ եկան պարսից պատգամաւորները: Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում: 3 Ահա թէ ինչու մէջս սարսուռ ընկաւ, ցաւերը բռնեցին ինձ, ինչպէս ծննդկան կնոջը: Փախայ, որպէսզի չլսեմ, շտապեցի, որպէսզի չտեսնեմ: 4 Միտքս շուարեց, յանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկաւ: Նայի՛ր, թէ ինչ դիտաւորութիւն ունես. 5 սեղա՛ն պատրաստիր, կե՛ր, խմի՛ր: Եկէ՜ք, իշխաննե՛ր, պատրաստեցէ՛ք ձեր վահանները, 6 քանզի այսպէս ասաց ինձ Տէրը. «Ինքդ անձամբ գնա՛, դէ՛տ եղիր, ինչ որ տեսնես, կպատմես»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․