Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը
Հակոբոս 5.9

9. Մի՛ տրտմեցուցանէք զմիմեանս ե՛ղբարք, զի մի՛ դատիցիք:
Մի՛ տրտմեցրե՛ք միմյանց, եղբայրնե՛ր, որպեսզի չդատվեք:
Երբ քաջալերեց հուսահատվածներին և սրտապնդեց, ու նրանցից հեռու վանեց անմտությունը: Ապա բոլորի համար ընդհանուր օրենք է հաստատում՝ թե՛ հարուստների և թե՛ աղքատների, թե՛ ծառաների և թե՛ տերերի, բոլոր նրանց համար, ովքեր միևնույն հավատի բարետոհմությունը ստացան իրենց անձերին և ավազանով միևնույն Հոր որդիները կոչվեցին, որպեսզի անհամերաշխ .....
Հակոբոս 5.6-8

6. Զրկեցէք, սպանէք զարդարն, որ ո՛չ կայր ձեզ հակառակ:
Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում:
Ահա պարզ խոսքով ասում է այն, ինչ բազում անգամներ հարուստների անիրավության մասին առակներով և օրինակներով ասաց: Եվ այդ նույն զրկանքները, որ իրենք մեղք չեն համարում, սպանություն կոչեց: Արդարև, իսկապես, եթե մեկը մարդ է սպանում, անմիջապես վերջ է դնում նրա մարմնական տանջանքներին, իսկ նա, ով գողանում է մեկի ունեցվածքը և նրան աղքատության կապում .....
Հակոբոս 5.4-5

4. Ահաւասիկ վարձք մշակաց, որ գործեն զանձս ձեր՝ առ ձեզ են, զրկեալն ի ձէնջ աղաղակէ՛, և բողոք հնձողացն եհա՛ս յականջս Տեառն զօրութեանց:
Ահավասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք, ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին:
Հարուստների մասին խոսում է որպես վայրի գազանների, քանզի, ինչպես օրինակ, նրանք վայրենի վարք են ցուցաբերում՝ հոշոտելով և ուտելով, ընդ որում գիշակեր են և գազանային, այդպես .....
Հակոբոս 5.2-3

2. Զի մեծութիւնդ ձեր յո՛չ ինչ լինելոց է, և հանձերդք ձեր կերակո՛ւր ցեցոյ:
Որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր:
Սուրբ Գրքում ամեն տեղ մարմնավոր հարստությունը, որ հավաքվել է զրկանքների և տոկոսների գնով, պախարակության է արժանանում, և ունայնություն ու սնոտի կոչվում: Եվ հատկապես այս Գրքում, որտեղ ամբողջովին վատաբանվում է հարստությունը և ոչնչություն համարվում: Այդ պատճառով էլ ասում է. ձեր հարստությունը փտած է, որի վրա .....
Հակոբոս 4.13-17, 5.1

13. Ահաւասիկ են, որ ասեն՝ այսօր և վաղիւ երթիցո՛ւք յայս անուն քաղաք, եղիցո՛ւք անդ տարի մի, վաճառեսցո՛ւք եւ շահեսցուք.
14. Որք ո՛չ գիտէք զվաղիւն:
15. Որպիսի՞ ինչ են կեանք ձեր, զի իբրև զմրրի եք, որ առ սակաւ մի երևեալ՝ և ապա ապականեալ: Փոխանակ զի ասէիք՝ եթէ Տէր կամեսցի, կեցցո՛ւք և արասցուք զայս ինչ կամ զայն:
16. Եվ արդ՝ պարծիք յամբարտաւանութեան ձերում. ամենայն ինչ այնպիսի պարծանք՝ չարութիւն են:
17. Որ ոք գիտիցէ զբարին՝ և ո՛չ առնիցէ, մեղք են նմա:
Այժմ .....
Հակոբոս 4.11-12

11. Մի՛ բամբասէք զմիմեանս եղբարք, որ բամբասէ զեղբայր իւր, կամ դատի զեղբայր իւր, զօրէնսն բամբասէ և զօրէնսն դատի:
Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասեք, ով բամբասում է իր եղբորը կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին և դատում է օրենքը:
Աստվածային բոլոր գրքերում (և բարի մարդկանց կողմից) բամբասանքը հանդիմանության է արժանանում, քանզի բանսարկուի հայտնագործությունն է, որով Արարչին բամբասեց մարդու մոտ: Հետևաբար, որպես ամեն տեսակի մեղքի .....
Հակոբոս 4.9-10

9. Տառապեցարո՛ւք, սգացարո՛ւք, և լացէ՛ք:
Տառապեցե՛ք, սգացե՛ք և լացե՛ք:
Երկմտելու փոխարեն, ասում է, և առաջին մեղքի համար, որ անգիտության պատճառով գործեցիք, տառապեցե՛ք, սգացե՛ք, և լացե՛ք: Միայն ձեռքերի արդարությունը բավարար չէ մեղքերը մաքրելու համար, և ոչ էլ սրտերը՝ երկմտությունից ուղղելու, այլ այս ամենի հետ նաև պետք է ապաշխարողի կերպարանք ստանալ. տառապել, սգալ, տրտմել, հոգոց հանել և դառնապես լացել ինչպես մեռելի վրա, և այդ ամենի միջոցով քավել .....
Հակոբոս 4.7-8

7. Հնազանդեցարո՛ւք այսուհետև Աստուծոյ, և կացէք հակառակ չարախօսին, և լիցի փախստական առ ի ձէնջ:
Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից:
Երբ ամբարտավանին անհույս թողեց Աստծու շնորհներից, և առավելագույն շնորհներ խոստացավ իրեն սիրողներին և խոնարհներին, ապա օրինակ է բերում և խրատները շատացնում, որպեսզի ոչ ոք տարակուսանքով խոնարհության օրինակ չխնդրի: Այդ պատճառով էլ ասաց. հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն .....
Հակոբոս 4.5-6

5. Կամ թէ վայրապար համարիցիք՝ զոր ասէ գիրն առ նախանձ ինչ, որում փափաքէ՛ հոգին՝ որ բնակեաց ի մեզ, տալ զառաւել շնորհսն:
Կամ թե՝ առ ոչինչ եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»:
Այն բոլոր գրքերը, որ Աստծու Հոգով գրվեցին, կերպարն ու օրինակն են, և երբեք զուր տեղը չգրվեցին, այլ՝ մեր շահի, օգուտի և վարդապետության համար, որպեսզի նրանցից իմանանք Աստծու կամքի կատարումը, և որ չշեղվենք .....
Հակոբոս 4.4

4. Շնացօողք, ո՛չ գիտէք, զի սէր աշխարհիս այսորիկ թշնամութիւն է առ Աստուած:
Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ:
Կարծում եմ այստեղ շնացող ասելով նկատի չունի մարմնավոր շնությունը, այլ՝ Աստծու սիրուց ընկնելը: Քանզի, ինչպես օրինակ, եթե կինը թողնի իր մարդուն և այլ մարդու մոտ գնա, դա նրան շնություն կհամարվի, ըստ տերունական օրենքի, այլ ոչ թե ամուսնություն: Այդպես էլ հոգին, հեռանալով Աստծու սիրուց և միավորվելով .....
Հակոբոս 4.2-3

2. Ցանկանայք, և ո՛չ առնիք:
Ցանկանում եք, բայց չունեք:
Իսկ ինչո՞ւ չունեն, որովհետև երկրավոր և անցավոր բաներ են ցանկանում, որոնք մնայուն չեն, այդ պատճառով էլ չունեն: Ուստի և ցանկությունն անցնում է, դրա հետ միասին նաև այն, ինչ ցանկացել են. թե՛ ունեցվածք, թե՛ փառք, թե՛ ուսում և թե՛ իշխանություն: Արդ, ո՞վ է, որ իրապես ցանկալի փառքը վայելելով և իրականում ստանալով թե՛ իշխանություն, թե՛ ագահություն, թե՛ ուսում և նմանօրինակ այլ բաներ, ապա այդ կրքերի .....
Հակոբոս 4.1

Ուստի՞ պատերազմունք ի ձեզ, և ուստի՞ կռիւք. ո՞չ ապաքէն յայդպիսի ցանկութեանց ձերոց, որ զօրացեալ են յանդամս ձեր:
Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ:
Կարծում եմ այստեղ նորից մեր միտքը կենտրոնացնում է այն բանի վրա, որ մենք՝ մարդիկս երկու մասից ենք բաղկացած՝ հոգուց և մարմնից, և երկակի է նաև մեր հանդեպ մղվող պատերազմն ու կռիվը, այն կարող է լինել ներքին և արտաքին: .....
Հակոբոս 3.17-18

17. Իսկ վերին իմաստութիւն, նախ՝ զի սուրբ է, և ապա խաղաղարա՛ր, հե՛զ, դիւրահաւա՛ն, լի՛ ողորմութեամբ և պտղովք բարեաց, անխիղճ, առանց կեղծաւորութեան:
18. Պտո՛ւղ արդարութեան խաղաղութեամբ սերմանի այնոցիկ, որ առնեն զխաղաղութիւն:
Իսկ վերին իմաստությունը նախ՝ սուրբ է և ապա՝ խաղաղարար, հեզ, բարյացկամ, լի ողորմածությամբ և բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծավորության: Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն .....
Հակոբոս 3.14-16

14. Ապա եթէ նախանձ և դառնութիւն և հակառակութիւն ունիցիք ի սիրտս ձեր, մի՛ պարծիք սուտ առնել զճշմարտութիւնն:
Իսկ եթե ձեր սրտերում դառը նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, որ սուտ եք հանում ճշմարտությունը:
Երբ ասաց, թե իրական իմաստունն այն է, ով ճշմարիտ իմաստությանը նայելով, ըստ դրա հեզության ուղղում է իր ընթացքը և բարի գործերով բոլորին ցույց է տալիս իր իմաստությունը:
Ապա մի ուրիշ երկյուղ է առաջ բերում, և ճշմարիտ իմաստության հակառակը .....
Հակոբոս 3.12-13

12. Մի թէ մա՞րթ ինչ իցէ, եղբա՛րք իմ՝ թզենւոյ ձէ՛թ բերել, կամ որթոյ թուզ:
Եղբայրնե՛ր իմ, միթե կարելի է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը՝ թուզ:
Յուրաքանչյուր ծառ իր պտուղը չի թողնում և իրենց ոչ հատուկ պտուղ բերում, ինչպես որ հայտնի է, ուստի, թզենին իրեն հատուկ պտուղ է բերում, այլ ոչ թե ձիթապտուղ, նույնպես նաև որթատունկը խաղող է բերում, այլ ոչ թե թուզ:
Արդ, տեսնենք, թե ինչո՞ւ է այս ծառերի օրինակը բերում, այլ ոչ թե այլ պտղատու կամ անպտուղ .....
468646664650463646194589454644994481447144624454444944274398