Գրքեր

Իրադարձություններ
Պատմական աղանդների արտահայտումները ժամանակակից աղանդներում
Նոյեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Պատմական աղանդները և դրանց արտահայտումները ժամանակակից աղանդներում» բանախոսությանը, որը վարեց պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Հակոբյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Զորավոր» երիտասարդաց միությունը և «Դիալոգ» ՀԿ-ն: Երիտասարդաց միության .....
Դպրոցականների ճանաչողական դասը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում
Նոյեմբերի 7-ին Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները, հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Շուշանիկ Բաբայանի նախաձեռնությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Ուխտագնացությունը, ինչպես նշեց հայ եկեղեցու պատմության մանկավարժը, նաև ճանաչողական նպատակ ուներ, որպեսզի աշակերտներն անձամբ կարողանային տեսնել եկեղեցու կառուցվածքը, ծանոթանային աստվածապաշտական գրքերին, եկեղեցական սպասքին և զգեստներին: Տեր .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը գահակալության տարեդարձի առթիվ: Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով զորացած՝ նորանոր արարումներով և ձեռքբերումներով զարդարվի Ձերդ Սրբության հայրապետական գավազանն՝ ի շինություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի փառս Աստծո: Հայցում ենք, որ Ամենազոր Տերը քաջառողջություն, երկար տարիների արևաշատ ու նվիրական բազում իրագործումներով .....
Բըրբենքում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Նոյեմբերի 1-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը թեմի հոգևորականների և աշխարհականների անունից բարի գալուստ մաղթեց Նորին Սրբությանը և ԳՀԽ անդամներին` անդրադառնալով թեմի .....
Զանգերի օծում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Հոկտեմբերի 22-ը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի և համայնքի անդամների համար նշանավորվեց երեք նոր զանգերի օծման հանդիսավոր արարողությամբ: Կիրակնօրյա Սուրբ Պատարագը մատուցեց Տեր Վահան քահանա Առաքելյանը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ: Հավարտ Սուրբ Պատարագի Նավասարդ Սրբազանի ձեռամբ օծվեցին զանգերը, որոնք եկեղեցուն էին նվիրաբերել համայնքի անդամներ Շամիրյան Ռոբերտ և Մկրտումյան .....
Սուրբ Անանիայի հրաշագործ աջը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրը այս տարի նշեց հոկտեմբերի 17-ին: Օրհնաբեր օրը բազում ուխտավորների էր առաջնորդել դեպի Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Ս. Աստվածածին: Ուխտավորների մեծ փափագն էր սրբի ամենազոր նշխարների օրհնությանը հաղորդակից լինել ինչպես եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, այնպես նաև առաքյալի մասնատուփ-աջից (17 դար), որ արդեն հինգերորդ տարին է, Ն.Ս.Օ.Տ.Տ. .....
Աստծո խոսքը կլսվի նաև ժեստերի լեզվով
Յուրաքանչյուր քրիստոնյա Աստծո խոսքը լսում ու հասկանում է սեփական լեզվով՝ մայրենիով: Հայտնի է, որ Աստվածաշունչն իրապես հայացավ 5-րդ դարում՝ գրերի գյուտով: Մինչ այդ եկեղեցական արարողությունների, աստվածաշնչային ընթերցումների լեզուն ասորերենը կամ հունարենն էր, ինչը ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր: Արդյունքում Աստծո խոսքը շատերի սրտերին չէր հասնում: Մայրենին կարող է լինել հայերենը, ռուսերենը, անգլերենը կամ ժեստերը: Այո, խուլերն .....
Դարձի՛ր պահապան
«Բարև Ձեզ, ցանկանո՞ւմ եք դառնալ Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների պահապանը։ Եթե այո, ապա մասնակցեք «Խաղաթաքստոց» բարեգործական միջոցառմանը, տեղադրեք փազլի Ձեր կտորը ու աջակցեք ևս մեկ թաքստոցի կառուցման աշխատանքներին», - Երևանի մի շարք եկեղեցիների բակերում առաջարկում էին երիտասարդները։  Հոկտեմբերի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի 8 եկեղեցիների .....
Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օրհնյալ օրը
Հայ քրիստոնյայի հավատի զորացման աղբյուրներից են ուխտի ճանապարհները, որոնք ուխտի օրերին հարստանում և իմաստավորվում են ուխտավորների աղոթական շնչով: Այս տարի, ի ուրախություն հայ ուխտավորների, ուխտի օրերը համալրվեցին ևս մեկով՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օրով: Վարագա Սուրբ խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվեց որպես Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ .....
Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, Սրբազա՛ն Հայր
Գերաշնորհ Սրբազա՛ն Հայր, Առանձնակի ջերմությամբ սրտիս անկեղծ բարեմաղթանքներն եմ միացնում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, աշխատակիցների և հավատացյալ համայնքի շնորհավորանքներին՝ Ձերդ Սրբազնության ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ: Սրբազա՛ն Հայր, Երախտապարտ եմ Ամենակալին, որ պատիվ ունեմ քահանայական ծառայությունս կրելու Ձեր հայրական առաջնորդության ներքո: Դուք ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու սուրբ ավանդույթների լավագույն .....
Երախտիք ու խոնարհում զոհված զինվորների հիշատակին
Սեպտեմբերի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ հայրենիքի ծառայության ժամանակ զոհված զինվորների:  Արարողության ավարտին առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում զոհված զինվորների ընտանիքների անդամների, առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինվորների հետ: Սրբազան .....
«Խաղաղության ուղիներ. Կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» միջազգային համաժողով Գերմանիայում
Սեպտեմբերի 10-12-ը, Գերմանիայի Մյունստեր և Օսնաբրյուք քաղաքներում տեղի ունեցավ «Խաղաղության ուղիներ. Կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» միջազգային համաժողովը` կազմակերպված Սանտ Էջիդիո միջազգային խաղաղարար կազմակերպության կողմից: Համաժողովին մասնակցում էին տարբեր կրոնների և միջազգային կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին .....
Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք
Սեպտեմբերի 10-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին կատարվեց միջեկեղեցական աղոթք-մաղթանք` նվիրված Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը: Խաղաղության աղոթքին ներկա էին Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի նախաձեռնությամբ Իրաքից Մայր Աթոռ ժամանած Իրաքի կրոնապետերի և Քրիստոնեական .....
Տարածաշրջանի հոգևոր առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (ՌԴ) տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես եկան հետևյալ հայտարարությամբ:   ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   Այսօր .....
Մոսկվայում տեղի ունեցավ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․