Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

Այց վիրավոր զինվորի ընտանիք
Հունիսի 15-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող Սարգսյանի Էդգարի ընտանիք: 19-ամյա Էդգարն արդեն վերադարձել էր զինծառայության՝ ուսի և պարանոցի շրջանում վնասվածքների հետ կապված համապատասխան բուժումներն ստանալուց հետո: Էդգարն իր զինվորական ծառայությունն անցկացնում է ԼՂՀ պաշտպանական բանակում՝ Ջաբրաիլ .....
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի այցը զինհաշմանդամի ընտանիք
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը հունիսի 13-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց 2-րդ խմբի զինհաշմանդամ 68-ամյա Ամիրխանյան Սերոբի ընտանիք: Արցախյան առաջին հերոսամարտի մասնակիցը՝ «Շտիրլից» մականունով հայտնի, եղել է «Աղբյուր Սերոբ» կամավորական ջոկատի հետախուզական գումարտակի հրամանատարը: Նա պարգևատրվել է «Ամենայն .....
Բոլոր արվեստներին գերազանցող առաքինությունը
Հունիսի 10-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական տնայցն այս անգամ ուրախություն պատճառեց Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի 1-ին շենքի 2/24 հասցեում բնակվող կարիքավոր ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ Հովսեփյան Անահիտը (46 տ.) միայնակ է խնամում իր երեք անչափահաս երեխաներին: Զրույցի ընթացքում նա Տեր Գրիգորին և համայնքի անդամներին ներկայացրեց իրենց ընտանիքի սոցիալական վիճակը, այն, որ երեխաների դաստիարակությամբ զբաղվելով, ֆիզիկապես .....
Հոգին գեղեցկանում է ողորմության առաքինությունից
Աստված սեր է և Նա մշտապես գործում է: Քրիստոնյայի համար մեծ արժանիք է Աստծո պատկերը կրելը, ուստի այդ պատկերը կրողի խոսքն էլ պետք է գործով արտահայտվի, քանի որ հավատքը կենդանի է միայն գործով (Հակոբոս 2:26): Ճշմարիտ հավատը դա կենդանի և ստեղծարար գործն է: Սբ. Պողոս առաքյալը կողոսացիներին ուղղված իր նամակում հորդորում է՝ ասելով, որ Քրիստոսի խոսքը թող ձեր մեջ բնակվի իր ողջ հարստությամբ և ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, միշտ արե՛ք Տեր Հիսուսի անունով՝ .....
Մեր ունեցածից բաժնեկից դարձնենք Քրիստոսին
Հունիսի 4-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հերթական տնայցով եղավ Ամիրշաթյան ընտանիքում, որ վարձակալությամբ է ապրում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան 54 հասցեում: Ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է, քանի որ ընտանիքի հայրը՝ Ամիրշաթյան Սայաթը (53տ.), մշտական աշխատանք չունի, որպեսզի հոգա կնոջ, .....
Աստվածտեսության երանության ճանապարհին
Աստված ամենուր է, բայց շատ հաճախ մարդիկ չեն նկատում Նրան, և Քրիստոսահիմն եկեղեցին օգնում է, որ մարդն իր հոգու աչքերով տեսնի և այցելի Քրիստոսին: Ամեն անգամ Քրիստոսին տեսնելու երանությունն է վայելում նա, ով փնտրելով գտնում է այն վայրը, ուր կան կարիքի մեջ հայտնված մարդիկ: Ինքը Տերը մարդկանց կարիքների, հիվանդությունների կամ խնդիրների միջոցով կանչում է մարդուն դեպի Իրեն: Այս կերպ Քրիստոս այն մեծագույն պարգևն ու հնարավորությունն է տալիս մարդուն, .....
Եվս մեկ բազմազավակ կարիքավոր ընտանիք ուրախություն ապրեց համայնքի այցից
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը շարունակում է իր սոցիալական ծրագրերի շրջանակներում իրականացվող տնայցերը կարիքավոր ընտանիքներին: Ծրագրին բացի համայնքից իրենց մասնակցությունն ու աջակցությունն են բերում նաև անհատներ և կազմակերպություններ: Մայիսի 30-ին համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ կրկին անգամ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի .....
«Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք»
Ամենուր և ամեն անգամ ի չիք է դառնում խավարը, երբ զոհաբերվող մեծագույն սիրուց առկայծում են աշխարհին ուրախություն պարգևող կենսատու լույսերը: Իսկ ամեն մի լույսի աղբյուրը՝ կյանք պարգևող ճշմարիտ Լույսն է՝ Քրիստոսը: Ողջ մարդկությանը լուսավորող ճշմարիտ Լույսն ամբողջացրեց պատվիրանները նոր և լուսատու պատվիրանով. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:34-35), ինչպես նաև՝ ձեր բարի գործերով ձեր .....
Ողորմություն սերմանողը հավիտենական կյանք է հնձում
Սաղմոսերգուն երանի է տալիս նրան, ով հոգ է տանում աղքատին՝ նշելով, որ Տերը նեղության օրը կփրկի նրան (Սաղմոս 40:1): Իսկ Միքիա մարգարեն իր մարգարեության գրքում հետևյալ հարցումն է տալիս՝ Տերը քեզանից ի՞նչ է պահանջում և ի պատասխան նշում է՝ ողորմություն սիրել (Միքիա 6:8): Տիրոջ խոսքը լսելու, Նրա հետ հաղորդակցության մեջ լինելու և Նրա կամոք ապրելու մեծ ցանկությունն է, որ հավատավոր մարդկանց համախմբում է Աստծո տանը՝ որպես մի ամբողջություն և համայնք: .....
Ողորմած մարդն Աստծո տվածը վերադարձնում է Աստծուն
Ապրիլի 18-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հերթական այցով եղավ Դավթաշեն գյուղի 9-րդ փողոցի 27/4 տանը բնակվող Մուսեսյանի ընտանիքում: Սոցիալապես անապահով այս ընտանիքը ժամանակավորապես է ապրում մեկ սենյականոց բնակարանում, որ զուրկ է կոմունալ տարրական պայմաններից. հյուրասենյակը ծառայում է թե՛ որպես .....
Սիրո մեջ է աճում և զորանում Քրիստոսի մարմինը՝ եկեղեցին
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, իր սոցիալական ծրագրերի շրջանակներում շարունակում է իր տնայցերը սոցիալապես անապահով ընտանիքներին: Աստծո ընտանիքում՝ կենդանի Աստծո եկեղեցում, Աստծո խոսքի շուրջ համախմբված համայնքի համար կարևոր է հասնել Քրիստոսի կատարյալ նմանությանը: Հիսուս Իր երկրային կյանքի ընթացքում Իր բժշկարար և մխիթարիչ զորությամբ լույս ու սեր բաշխեց .....
«Մենք և մեր զավակները երախտապարտ ենք քեզ, Հա՛յ Զինվոր»
«Հայր մեր՝ զՍուրբ Աւետարանն գիտեմք, եւ մայր մեր՝ զԱռաքելական եկեղեցի կաթողիկէ». ոսկեդարյան այս ոսկեղենիկ նշանաբանը հայ քրիստոնյայի անբաժան ուղեկիցն է եղել դարեր շարունակ և այսօր էլ նույն իր կենսունակությամբ ապրում է ու գործում հայորդիների կյանքում: Ոսկեդարից առ այսօր Հայ Առաքելական Սբ. եկեղեցին՝ որպես գորավագութ մայր, շարունակում է իր խնամքն ու հոգածությունը տածել հոգևոր ծնունդ պարգևած իր զավակներին՝ ապրելով նրանց հետ թե՛ իրենց .....
Հետևելով դեպի երկինք բարձրացնող առաքինությանը
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական տնայցը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մեծ խանդավառություն էր պատճառել նախկին ազատամարտիկ Արմեն Մովսիսյանի (49 տ.) ընտանիքին: Այցելության օրը՝ ապրիլի 7-ին, Արմեն Մովսիսյանի չորս զավակներից երկուսն էին միայն տանը, նրանց նույնպես ոգևորել էր հյուրերի և առավել ևս Տեր Հոր ներկայությունը: Ազատամարտիկի բազմանդամ ընտանիքը բնակվում է Չկալով 35 հասցեի երկու փոքր և վթարային .....
«Ողորմած մարդն իր հոգու բժիշկն է»
Ապրիլի 5-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, IDT-ARM ՍՊԸ-ի աջակցությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իր հերթական այցով եղավ Շահումյան 2-րդ փողոցի 25-րդ տանը բնակվող սոցիալապես անապահով ընտանիքում: Վեց հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է երկու փոքր և խոնավ սենյակներում: Ընտանիքի անդամներից երեքը հոգեկան առողջության խնդիրներ ունեն, նրանցից ոչ ոք չի աշխատում, իսկ ընտանիքն ապրում է հաշմանդամության կենսաթոշակներով .....
«Որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը»
Ինչպես Մեծ պահքի, այնպես էլ Սբ. Զատկին հաջորդող Հինանց շրջանում, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է իր տնայցերը սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս անգամ՝ ապրիլի 3-ին, համայնքը, IDT-ARM ՍՊԸ-ի աջակցությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Անդրանիկի 45/28 հասցեում բնակվող հինգ հոգուց բաղկացած սոցիալապես անապահով .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․