Գրքեր

Աղոթքի ուժը

Ես Աստծուն չէի հավատում:

Երբ բանակ գնալու ժամանակն եկավ, մայրս, որ հաճախ էր եկեղեցի գնում և աղոթում ինձ համար, մի թղթի կտոր տվեց՝ վրան աղոթք գրված և ասաց. «Որդի՛ս, թող այն միշտ քեզ հետ լինի»:

Հետագայում իմացա, որ իննսուներորդ սաղմոսն էր վրան գրված:

Ես ծառայում էի դեսանտային զորքերում: Բանակում թույլ չեն տալիս ավելորդ իրեր պահել գրպաններում, ուստի ես աղոթքը գիմնաստյորկայիս աստառի տակ կարեցի, ձախ ուսիս մոտ:

Պարաշյուտով առաջին թռիչքն էր:

Չեմ մոռանա այն ակնթարթը, երբ օդային տարածության անդունդն ընկնելով, քաշեցի օղակն ու… պարաշյուտը չբացվեց: Պահեստային պարաշյուտի օղակը քաշեցի, այն նույնպես չբացվեց: Իսկ երկիրը սրընթացորեն մոտենում էր: Այդ հաշված վայրկյանների ընթացքում բնականաբար չէի կարող մայրիկի աղոթքը հանել գիմնաստյորկայից ու կարդալ: Այդ պատճառով էլ միայն ձեռքով խփեցի այն մասին, որտեղ այն կարված էր և բղավեցի. «Տե՛ր Աստված, փրկի՛ր ինձ»: Ի պատասխան շրխկաց բացված պարաշյուտը:

Հետո կլինեն ղեկավարության և ընկերների հարցուփորձը, մայրիկիս ուրախությունն ու արցունքները, բայց մինչ նույնիսկ գետնին հասնելը ես ինքս ինձ խոստացա ճեմարան ընդունվել:

Ճեմարանն ավարտելուց հետո վանք գնացի և այժմ ես աբեղա եմ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

03.04.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․